Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ՀԱՄԱՅՆՔ

03.09.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով եղավ Սեմյոնովկա համայնքում: Մարզի ղեկավարի հետ ունեցած հանդիպման ընթացքում Սեմյոնովկայի բնակիչները ներկայացրին համայնքում առկա մի քանի առաջնահերթ խնդիրներ, ակնկալելով մարզպետի աջակցությունը: Խնդիր դրվեց համայնքում փողոցների լուսավորության համակարգի անցկացման, տնտեսությունների գազամատակարարման գործընթացը ավարտին հասցնելու և մատչելի գնով վառելափայտ ձեռք բերելու ուղղությամբ: Ընդառաջելով բնակիչների դիմում խնդրանքը, մարզպետը խոստացավ աշխատանքներ տանել բարձրացված երեք խնդիրների ուղղությամբ, համայնքին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքի բնակիչները Ռաֆիկ Գրիգորյանի հետ զրուցեցին նաև գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք թեմաների մասին: Մարզպետը խոստացավ լիովին բավարարել համայնքի տնտեսությունների պահանջարկը` կապված մատչելի գներով դիզվառելիք, ազոտական պարարտանյութ և սերմացու ձեռք բերելու, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայով օժանդակելու հարցերում: Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում Ռաֆիկ Գրիգորյանը ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց մանկավարժների և աշակերտների հետ, շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մարզի ղեկավարը եղավ նաև Սեմյոնովկայի համայնքապետարանում և բուժկետում, զրուցեց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Վարսեր համայնքում մարզպետը դիտարկեց պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որոնք արդեն մոտեցել են ավարտին: Նույն օրվա դրությամբ այստեղ ասֆալտապատվել է 850 մետր երկարության ճանապարհ և մայթեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10