Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՈՒՏ

05.09.2014

Սեպտեմբերի 4-ին ժամը 15.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ հարեւանությամբ գտնվող Վահան գյուղում մոտ կես ժամ տեւողությամբ հավի ձվի մեծության կարկուտ է տեղացել` զգալի վնասներ պատճառելով բնակչությանը: Կարկուտը ջարդել կամ վնասել է դրսում կայանված մարդատար ավտոմեքենաների ապակիները եւ մետաղական թափքերը,ծակել տանիքների ազբոշիֆերյա ծածկերը,  ջարդել Ճամբարակի մանկապարտեզի եւ որոշ առանձնատների ապակիները, ծառերից ցած թափել պտուղները: Կարկուտի տարափից սատկել են ընտանի կենդանիներ և  թռչուններ, մարմնական վնասվածքներ են ստացել դրսում գտնվող քաղաքացիներ: Տարեց ճամբարակցիների փաստում են, որ իրենք նման մեծության կարկուտ դեռևս չէին տեսել: Կարկուտի հարվածներից դաշտում ուշագնաց է եղել վաթսունամյա Պայծառ Աբրահամյանը, ով հարևանների օգնությամբ է ուշքի եկել: Գրեթե նույն կարգի վնասներ էին արձանագրվել նաեւ սահմանամերձ Վահան գյուղում: Նույն օրը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան հանձնարարությամբ աղետի պատճառած վնասներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Քաղաքացիներին հասցված վնասների չափերը ճշգրտվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04