Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

29.08.2014

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների 2014-15 ուսումնական տարվա օգոստոսյան կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:Կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
2013-14 ուսումնական տարում կազմակերպված աշխատանքների և 2014-15 ուսումնական տարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Վարչության պետը մասնակիորեն նշեց, որ նախորդ ուսումնական տարում աշխատանքները նպատակաուղղվել են կրթության որակի բարձրացմանը, կրթության համակարգի արդյունավետ գործունեությանը, կրթություն ստանալու հավասար մատչելիությանը: Ուշադրություն է դարձվել դպրոցների ուսումնական գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, հատուկ կրթության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության ապահովմանը: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հրավիրվածներին ծանոթացրեց 2014-15 ուսումնական տարվա այն նորամուծություններին, որոնք ներառված են ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում: Փոխնախարարը մասնավորապես խոսեց 9-ամյա պարտադիր կրթությունից` 12- ամյա պարտադիր կրթության անցնելու գործընթացի, ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի, ,,Ազգային երգ ու պար,, առարկան հանրակրթական դպրոցներում ներդնելուն ուղղված հարցերին, խոսեց դպրոցների վարկանիշավորման համակարգի լրամշակման և վերջնական ներդրման, նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնման և այլ թեմաների մասին: Ամփոփելով հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մասնավորապես անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցների կողմից գրանցված այն թերություններին ու բացթողումներին, որոնք նկատվել են նախորդ ուսումնական տարվա ընթացքում, նշելով, որ նոր ուսումնական տարվա ընթացքում կարվի հնարավորը, դրանք շտկելու կամ վերացնելու ուղղությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ավելի բարձր հիմքերի վրա դնելու գործընթացին, շնորհակալություն հայտնեց այն տնօրեններին, ովքեր իրենց բարեխիղճ և պատասխանատու աշխատանքով նպաստել են հանրակրթական հաստատություններում դպրոցականների ուսուցման գործընթացի անխափան կազմակերպմանը: Կոնֆերանսի ավարտին մարզի ղեկավարը շնորհավորեց ներկաներին` նոր ուսումնական տարվա առթիվ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59