Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

10.09.2014

Սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց տարբեր խնդիրներով իրեն դիմած 41 քաղաքացու: Ներկայացված դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի, դրամական օգնություն ցուցաբերելու, առողջարանային կամ պետպատվերով բուժման ուղեգիր ստանալու, ուսման վարձ վճարելու հետ կապված խնդիրներին: Քաղաքացիների հիմնական մասի դիմում- խնդրանքները բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում եւ կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առանձնահատուկ ուշադրություն եւ վերաբերմունք ցուցաբերեց Ծովինար գյուղում բնակվող Սարգսյանների 13 հոգանոց ընտանիքին` հատկացնելով դրամական օգնություն՝ երեխաներին հագուստ, գրենական պիտույքներ գնելու եւ դպրոց ուղարկելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59