Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ 2015Թ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 17.02.2015
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում փետրվարի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Փրկարար ծառայության պատասխանատուներ, մարզխորհրդի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի տարածքային զինկոմներ, հասարակական ...

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 11.02.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրված էր մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգերի նորացման ընթացքի, հետագա ծրագրերում նոր համայնքների ներգրավման, ոլորտում առկա այլ խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ղեկավարները եւ մասնաճյուղերի պետերը, շահագրգիռ կողմ հանդիսացող ...
ՄԱՐԶԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՄԸ 10.02.2015
Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 10-ին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ, կազմակերպվեց եւ անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն: Տարածքային փուլին մասնակցեցին 27, իսկ մարզային փուլին ՝ 5 համայնքների թիմեր: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մարզային փուլն անցկացվեց Նորատուսի համար 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին մարզային փուլի ուղեգիր նվաճած Գավառ քաղաքի, Գեղարքունիք, Զոլաքար, Լճաշեն, Մեծ Մասրիկ գյուղերի թիմերը: Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմը:Մարզային առաջնության ընթացքում ի հայտ բերվեց մարզի վոլեյբոլի թիմի կազմը, որը մասնակցելու է այս տարվա ամռանը Երեւանում կայանալիք համահայկական խաղերին:
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ Ղ. ԱՂԱՅԱՆԻ ,,ԱՆԱՀԻՏ,, ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.02.2015
ՀՀ մշակույթի նախարարության, ,,Շարմ,, ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվեց Ղազարոս Աղայանի ՙԱնահիտ՚ հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը: Մուլտֆիլմի ցուցադրությանը նախորդել է ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մուլտֆիլմի ռեժիսոր Վահրամ Սահակյանցը ողջունել է Մարտունի քաղաքի դպրոցահասակ հանդիսատեսին եւ բացահայտել ՙԱնահիտ՚-ի ստեղծագործական մտահղացումները, գեղագիտական ու դաստիարակչական նշանակությունը: Մուլտֆիլմի ցուցադրությունն տևել է մոտ մեկուկես ժամ: ,,Անահիտ,, մուլտֆիլմն անվճար ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում եւ Ջավախքում: Գեղարքունիքի մարզում առայժմ առաջին եւ միակ ցուցադրությունը կազմակերպվել է Մարտունիում:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 10.02.2015
Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները եւ քամիները շարունակվել են նաեւ փետրվարի 10-ի ընթացքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ, փետրվարի 10-ի հետկեսօրին Սեւանի տարածքում ճանապարհաշինարարները կատարել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Երեկ եւ այսօր դժվարանցանելի վիճակ է առաջացել Ճամբարակի լեռնանցքում, սակայն ճանապարհը սպասարկող կազմակերպությանն առայժմ հաջողվում է ապահովել ճանապարհային երթեւեկությունը: Մարտունու տարածքում դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիսի տարածքում՝ Մաքենիս-Ախպրաձոր...
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունն անդրադարձավ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից մարզի մի շարք առողջապահական հաստատություններում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին: Ուսումնասիրությունների ընթացքում, որն անցկացվել է....


