Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը

18.05.2015

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում անցկացվող մրցույթի մարզայի փուլը Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մայիսի 15-ին:Մրցույթն անցկացրեց  մրցութային հանձնաժողովը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ   Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ:  Այս տարի մարզային փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել դպրոցական խորհուրդների կողմից երաշխավորված 15 ներկայացուցիչներ, որոնցից 13-ը` ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում: Իսկ ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում ներկայացվել էր 1-ական հայտ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ հանրապետական փուլին ,,Տարվա լավագույն տնօրեն անվանակարգում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Կարմիրգյուղի N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում` Ճամբարակ քաղաքի N4 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմենուհի Առաքելյանը, իսկ ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգում` Սարուխան գյուղի N1 մանկապարտեզի երաժշտական դաստիարակ Նարա Պողոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:03:27