Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ

08.05.2015

Հարգելի հայրենակիցներ: 70 տարի առաջ այս օրը հաղթականորեն ավարտվեց Խորհրդային Միության ժողովուրդների մղած Հայրենական մեծ պատերազմը ֆաշիստական Գերմանիայի դեմ, որը ձեռք բերվեց տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի, նյութական ահռելի կորուստների եւ տարիների հերոսական մաքառումների գնով: Այդ հաղթանակի մեջ իր ծանրակշիռ ավանդն ունեցավ նաեւ հայ ժողովուրդը` տալով հարյուրից ավելի հերոսներ, ականավոր զորահրամանատարներ, ավելի քան վեց հարյուր հազար զինվորներ, որոնցից երեք հարյուր հազարն ընկան ռազմադաշտերում կամ անհետ կորան: Այդ պատմական հաղթանակի շնորհիվ միայն Սովետական Հայաստանը փրկվեց թուրքական մահաբեր ներխուժումից` բռնելով շենացման ու զարգացման խաղաղ ճանապարհը:
Այդ Հաղթանակից քառասունյոթ տարի անց հայորդիներն իրենց հայրերի սխրանքը կրկնեցին Արցախյան գոյամարտում` թշնամուց ազատագրելով ռազմական մահաբեր հենակետի վերածված Շուշին, որով եւ Արցախի վրա ծագեց ազատության պայծառ լույսը: Շուշիի հերոսական հաղթանակը հիմնականում կռեցին հայ երկրապահները, ովքեր հանդիսացան Հայոց հաղթական բանակի դարբնողները, զինվորներն ու հրամանատարները, ովքեր այսօր էլ անբաժան են մեր թշնամուն պարտություն ու հրադադար պարտադրած կառույցից` Հայաստանի եւ Արցախի զինված ուժերից:
Այդ փոխկապակցված հաղթանակների արդյունքում են ստեղծվել, զարգացել ու զորացել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները` ապահովելով հայ ժողովրդի անվտանգությունը, խաղաղ ու ստեղծագործ կյանքը:
Շնորհավորում եմ ձեզ Մայիսյան հաղթանակների տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսպառ հաջողություններ ու երջանկություն, նոր հաղթանակների բերկրանքներ:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39