Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՏԻԿ ԵՎ ՆՈՐԱԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ 15.12.2014

Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ Գետիկ գյուղում, նախնական տվյալներով,գործող գյուղապետ Սարգիս Այունցը շահել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝116 ձայն: Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանը 139 քվեարկողներից շահել է 138 կողմ եւ 1 դեմ ձայն...

ԱՅԳՈՒՏՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ 1 ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ 15.12.2014

Գեղարքունիքի մարզի Այգուտ, Ներքին Շորժա, Կախակն, Գեղամասար, Փամբակ եւ Շատջրեք համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացել են ավագանու ընտրություններ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, վերը նշված համայնքներում, նախնական տվյալներով, արդեն հայտնի են ընտրված ավագանիների անունները, բացառությամբ Այգուտ համայնքի մեկ տեղի, որի համար պայքարում հավասար՝ 39-ական ձայն են հավաքել ավագանու թեկնածուներ Անդրանիկ Արաբաչյանը եւ Արզուման Խաչատրյանը: Համաձայն գործող կարգի, թիվ 23 ԸԸՀ որոշմամբ այս տարվա դեկտեմբերի 19-ին կկայանա վիճակահանություն, եթե, իհարկե, մինչ այդ ,թեկնածուներից մեկը ինքնաբացարկ չհայտարարի:

ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒԸ  ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒԸ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 10.12.2014

Ճանաչողական եւ աշխատանքային այցով դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզ ժամանեց ՌԴ Սարատովի մարզի պատվիրակությունը, որը գլխավորում էր Սարատովի մարզի տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության հարցերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն: ՌԴ պատվիրակությանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ալեքսանդր Գրեչիխոն նշեց, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին վավերացված Սարատով-Գեղարքունիք համագործակցության հուշագրի շրջանակներում ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 09.12.2014

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տարբեր հարցերով դիմում ներկայացնողների թիվը` 21-ն էր: Կենցաղային խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ակնկալող դիմումատուները 17-ն էին: 1 քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, 1 քաղաքացի` աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու և 1 քաղաքացի` սեփականության իրավունքի վերականգնման ...

ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵՑԻՆ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ 09.12.2014

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների եւ երկրապահ կամավորականների միության փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվել են ,,Պատանի երկրապահի,, ակումբներ: Նույն հուշագրի շրջանակներում յուրաքանչյուր դպրոցից չորս աշակերտներ անցնելու են սերժանտական դասընթացներ՝ հետագայում ձեռք բերած իրենց փորձն ու զինվորական գիտելիքները դասընկերներին փոխանցելու նպատակով: Գավառի համար 3 հիմնական դպրոցում անցկացվեցին ԵԿՄ ,,Պատանի երկրապահ,, ակումբի սերժանտական առաջին դասընթացները, որոնց մասնակցեցին Գավառի եւ հարակից համայնքերի հանրակրթական դպրոցների 14 տարեկան աշակերտներ: Ըստ նախատեսված ծրագիր- ժամանակացույցի՝ դեկտեմբեր ամսվա շաբաթ եւ կիրակի օրերին յուրաքանչյուր դպրոցից սերժանտական հմտություններին ...

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ 09.12.2014

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկարամյա գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ խրախուսանքների արժանացավ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն` Լալա Սուրենի Ներսիսյանը: Նրան հուշամեդալները, հուշանվերները և շնորհակալագրերը հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հոբելյարի ծննդյան օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվել էր պարգևատրման արարողություն: Լալա Ներսիսյանը խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհակալագրով: Աճող սերնդի ֆիզիկական կրթության և դաստիարակության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարը պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության բարձրագույն պարգևով՝ ,,Ոսկե հուշամեդալով,, , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13