Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է ՏՏ ոլորտի մասնագետներին

Մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է ՏՏ ոլորտի մասնագետներին 09.08.2017

Oգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գավառ քաղաքում գործող «Luseen Technologies ՏՏ» զարգացման հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Վարզադատ Ավետիսյանին և հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն, ավագ ծրագրավորող Արտակ Դռնոյանին։ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին, Գեղարքունիքի մարզում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար և հավելել, որ մարզի զարգացման գործում ինքն առանցքային տեղ է հատկացնում ՏՏ ոլորտին: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ կան մի շարք համայնքներում ոլորտի զարգացմանն ուղղված ուսումնական կենտրոններ բացելու ծրագրեր, որոնց գործարկումը լուրջ խթան կարող է հանդիսանալ նաև մարզի համայնքներում երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Այնուհետև հյուրերը մարզպետին ներկայացրել են Գավառ քաղաքում հիմնադրամի գործունեության ընդլայնման...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 08.08.2017

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 40-ն էին, որոնցից 22-ը դիմում ներկայացրին դրամական օգնություն ստանալու, մնացած 18 քաղաքացիներից 7-ը՝ աշխատանքի տեղավորման, 4-ը՝ պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, 3-ը առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 4 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզպետը վերահսկում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը վերահսկում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները 08.08.2017

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղել է Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները։Կատարված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը, մոտ 350 մետր տարածքով, մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրից պոլիէթիլենային թափոնները քամու միջոցով չտարածվեն և չախտոտեն շրջակա միջավայրը: Կարեն Բոթոյանը հավանության է արժանացրել խնդրի կարգավորման տարբերակը և նշել, որ սույն մեթոդով կարելի է լուծում տալ նաև մարզի մնացած խոշոր աղբավայրերի խնդրին: Նույն օրը Գեղարքունիքի մարզպետը ...

 Գեղարքունիքի մարզպետը  ծանոթացել  է  պետական աջակցությամբ մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է պետական աջակցությամբ մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին 04.08.2017

Օգոստոսի 4–ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով եղել է մարզի մի շարք համայնքներում և տեղում ծանոթացել պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Կարեն Բոթոյանը մասնավորապես եղել է Սևանի թիվ 1 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ պետական աջակցությամբ մեկնարկել են շինաշխատանքներ: Սևանի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է շինարարության ժամանակացույցի և որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը նշել է, որ կարևորում է աշխատանքների...

    Մարզպետարանում  կազմակերպվեց քննարկում սոցիալական դեպքերի վարման  վերաբերյալ

Մարզպետարանում կազմակերպվեց քննարկում սոցիալական դեպքերի վարման վերաբերյալ 04.08.2017

,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզի ,,Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում կազմակերպության ներկայացուցիչների և մարզի հինգ տարածաշրջանների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետի տեղակալը կարևորեց ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի դերն ու նրա կողմից կատարված աշխատանքները մարզի տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ համագործակցությունը կազմակերպության հետ աստիճանաբար արդյունավետ...

Անցկացվեց  ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Անցկացվեց ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 03.08.2017

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2017 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Կարեն Բոթոյանը: Նիստի ընթացքում ներկայացվեցին ,,Սևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, քննարկվեցին բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:47:47