Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

08.08.2017

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 40-ն էին, որոնցից 22-ը դիմում ներկայացրին դրամական օգնություն ստանալու, մնացած 18 քաղաքացիներից 7-ը՝ աշխատանքի տեղավորման, 4-ը՝ պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, 3-ը առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 4 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39