Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը վերահսկում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները

08.08.2017

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղել է Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները։Կատարված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը, մոտ 350 մետր տարածքով, մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրից պոլիէթիլենային թափոնները քամու միջոցով չտարածվեն և չախտոտեն շրջակա միջավայրը: Կարեն Բոթոյանը հավանության է արժանացրել խնդրի կարգավորման տարբերակը և նշել, որ սույն մեթոդով կարելի է լուծում տալ նաև մարզի մնացած խոշոր աղբավայրերի խնդրին: Նույն օրը Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայցով եղել է նաև Վարդենիս համայնքում, որտեղ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսը և մի շարք համայնքներ սպասարկող աղբավայրի տարածք, տեղում քննարկել Գավառի օրինակով ցանկապատում իրականացնելու հարցը։ Վարդենիսի համայնքապատկան մի շարք կազմակերպություններում մարզպետը դիտարկել է քաղաքում ՏՏ ոլորտում հնարավոր խմբակների բացման համար տարածքների համապատասխանության հարցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11