Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է պետական աջակցությամբ մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին

04.08.2017

Օգոստոսի 4–ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով  եղել է   մարզի մի շարք համայնքներում և տեղում ծանոթացել պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Կարեն Բոթոյանը մասնավորապես եղել է Սևանի թիվ 1 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ պետական աջակցությամբ մեկնարկել են շինաշխատանքներ: Սևանի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է շինարարության ժամանակացույցի և որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը նշել է, որ կարևորում է աշխատանքների ավարտի ժամակետների պահպանությունը, սակայն հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել նաև դրանց որակի վրա, հավելելով, որ այցերը շինհրապարաներ կրելու են պարբերական բնույթ: Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետը Լճաշեն համայնքում  դիտարկել է հրատապ ծրագրով վերանորոգվող մանկապարտեզի և համայնքի բյուջեով իրականացվող մարզադպրոցի շինարարական  աշխատանքները: 
Այնուհետև Կարեն Բոթոյանն այցելել է   Շորժա համայնքի նորաստեղծ կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներ, հետաքրքրվել պտղի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներով, սպասվելիք բերքի ծավալներով և այգեգործության հետ կապված այլ առանձնահատկություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36