Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում կազմակերպվեց քննարկում սոցիալական դեպքերի վարման վերաբերյալ

04.08.2017

,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզի ,,Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում կազմակերպության ներկայացուցիչների և մարզի հինգ տարածաշրջանների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետի տեղակալը կարևորեց ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի դերն ու նրա կողմից կատարված աշխատանքները մարզի տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ համագործակցությունը կազմակերպության հետ աստիճանաբար արդյունավետ ընթացք է ապահովում: Հանդիպման ընթացքում ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզի ,,Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի,, համակարգողի կողմից ներկայացվեց տեղեկատվություն՝ կազմակերպության կողմից իրականացված սոցիալական դեպքերի վարման վերաբերյալ, այնուհետև կողմերի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան ակտիվ քննարկումներ սոցիալական դեպքեր գրանցելու, դրանք վարելու և նշված գործընթացներում շահագրգիռ կողմերի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննության առնվեց նաև սույն թեմայի առնչությամբ տեղական մակարդակում շահերի պաշտպանության ծրագրի ներկայացման, մարզի տարածքում գործող ՍԱՏԳ-ների վերաբերյալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները: ,,Մենք համագործակցված և լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարենք: Բացահայտենք և ներկայացնենք սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, փորձելով ընդառաջել նրանց՝ ըստ առաջնահերթությունների: Սա արդեն մեզ համար սոցիալական դեպք կհամարվի, , որի վարման և դրա լուծման ուղղությամբ պետք է գիշեր ու զոր համագործակցված աշխատանք կատարենք: Այս դեպում արդյունքը ակնառու կլինի,, - իր եզրափակիչ խոսքում նշեց Անդրանիկ Հակոբյանը: Հանդիպման մասնակիցները սոցիալական դեպքերի վարման վերաբերյալ ներկայացրին նաև իրենց փորձը, հանդես եկան գործնական տարաբնույթ առաջարկություններով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30