Նորություններ

Հայտարարություն 19.04.2017
2017թվականի ապրիլի 20-ին, ժամը 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի գյուղապետարանում տեղի կունենան «Սևան Ակվա» ՓԲ ընկերության` ցանցավանդակային ձկնաբուծության գործունեության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:Դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել մինչև....

Կայացավ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը 19.04.2017
Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցել են դեռեւս 2016 թվականին անցկացված օլիմպիադայի տարածքային փուլի հաղթող թիմերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով, շախմատի օլիմպիադայի կանոնակարգի համաձայն՝ թիմերի կազմում ընդգրկված են եղել մինչեւ 14 տարեկան դպրոցականներ: Այն անցկացվել է թիմային հաշվարկով , ընդ որում թիմը բաղկացած է եղել 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ: Մրցաշարն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Օլիմպիադայի մարզային փուլն անցկացվել է շրջանաձեւ մրցակարգով: Սեւանի տարածքը ներկայացրել է Սեւանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը, Գավառի տարածքը՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց թիմը...

Գեղարքունիքի մարզում կհիմնվի առաջին հողմային էլեկտրակայանը 11.04.2017
Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ,,ACCESS-power,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ հերթական անգամ քննարկեց մարզի հինգ գյուղական համայնքների տարածքներում հողմային էլեկտրակայանների կառուցման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետը հանդիպման սկզբում նշեց, որ սույն ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել ՀՀ վարչապետի մոտ, որի շուրջ և կայացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշումը՝ մարզում հողմային էլեկտրակայանի կառուցման մասին: ,,Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում, և մենք կարծում ենք, որ քամու էներգիան այստեղ մեծ ներուժ ունի: Դրա համար էլ մենք այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017
Սիրելի մայրեր եւ դուստրեր: Գարնանային այս սքանչելի տոնը շատ ավելի է իմաստավորվում ձեր անփոխարինելի ներկայությամբ: Ձեր ծնող ու սնող, միշտ բարի ու հոգատար էության մեջ է ամփոփված մեր աշխարհի գոյության ուժը, մեր ազգի հարատեւությունը: Ձեր նվիրումը ընտանիքին ու հայրենիքին, Հայոց աշխարհի նորացման ու զարգացման համար թափած յուրաքանչյուր ջանք ու ներդրում մեր կողմից արժանի են ամենայն ակնածանքի ու խոնարհման: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում ընտանեկան սեր ու ջերմություն, հոգու բերկրանք, անսպառ երջանկություն ու հաջողություններ, խաղաղ ու ծաղկավառ գարուններ, ամենայն բարիք: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 07.04.2017
Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Դիմելով ներկաներին մարզի ղեկավարը նշեց, որ համաձայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը եւս անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի: ,,Եթե կառավարությունը պետք է աշխատի ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, մենք եւս պետք է մեզ տրամադրենք աշխատանքային նման բեռնվածության,,,-նշեց մարզպետը՝ ստորաբաժանումներին տալով առաջնահերթ հանձնարարականներ, որոնք բխում էին ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստի հանձնարարականներից: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց՝ հստակեցնել մարզի տարածքի այն երթուղիները...

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են գարնանացանին 06.04.2017
Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղացիական տնտեսություններն արդեն նախապատրաստվում են գարնանացանին` հայտեր ներկայացնելով պետական աջակցությամբ դիզվառելիք, պարարտանյութ եւ սերմացու ձեռք բերելու նպատակով: ՀՀ կառավարությունն իր հերթին կատարում է հատկացումները` համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տեղեկացմամբ, համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կառավարությունը 2017 թվականի գարնանացանի իրականացման համար մարզին հատկացրել է 6423,5 տոննա ազոտական, 176,4 տոննա ֆոսֆորական եւ 212,4 տոննա կալիումական պարարտանյութ: 50 կլիոգրամանոց 1 պարկ ազոտական պարարտանյութի արժեքը համայնքում կազմում է 6 հազար, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերի մեկ պարկի արժեքը` 7 հազար դրամ: 2017 թվականի ապրիլի 5-ի դրությամբ արդեն մարզ է ներկրվել 1001,8 տոննա ազոտական պարարտանյութ:


