Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է Սևան քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքներին

04.09.2017

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Սևան համայնքնում, որի ընթացքում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։
Մարզպետը մասնավորապես եղել է Սևանի Աբովյան, Սևանեցու փողոցներում, ինչպես նաև այցելել է համայնքի ջանքերով հիմնանորոգված բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։
Շրջայցի ընթացքում Սևան համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ քաղաքի մնացած տարածքներում բարեկարգման ենթակա աշխատանքների նախապատրաստման մասին, զուգահեռաբար քննարկվել է դրանց իրականացման վերաբերյալ ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ստեղծման հնարավորությունները։
Այցի ավարտին մարզպետ Կարեն Բոթոյանն իր գոհունակությունն է հայտնել Սևան քաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, և նշել, որ մարզի արագ զարգացումն ապահովելու կարևոր նախապայմաններից մեկն էլ համայնքների ղեկավարների կողմից աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու հետևողականությունն է, որը կարելի է տեսնել Սևան քաղաքում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:24:05