Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթում Գեղարքունիքի մարզի թիմը գրավել է երրորդ տեղը

31.08.2017

Օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի արմատավորումն է: Մրցույթին մասնակցել են լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող, յոթ հոգուց բաղկացած թիմերը, որոնք իրենց ուժերն են փորձել 7 մարզաձևերից՝ բասկետբոլ, շախմատ, շաշկի, բազկամարտ, դարթս, թենիս և եռամարտ: Գեղարքունիքի մարզի թիմում ընդգրկված են եղել Հակոբ Մարտիրոսյանը (շախմատ) և Նաիրա Սարգսյանը (շաշկի) Ճամբարակից, Արմեն Ջիվանյանը (շաշկի), Արմեն Ղանդիլյանը (դարթս) և Վարդան Մխիթարյանը (բազկամարտ) Վերին Գետաշենից, Ռուզաննա Մնացականյանը (դարթս) Սևանից, Էլեն Սարգսյանը (սեղանի թենիս) ՝հաշմանդամների <<Փյունիկ>> հասարակական կազմակերպություն: Հակոբ Մարտիրոսյան շախմատի տղամարդկանց, իսկ Էլեն Սարգսյանը սեղանի թենիսի կանանց մրցույթում գրավել են առաջին մրցանակային տեղը՝ թիմին բերելով 20-ական միավոր: Նաիրա Սարգսյանը շաշկու կանանց պայքարում գրավել է երկրորդ տեղը՝ թիմին բերելով 16 միավոր:
Առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ՀՀ Նախագահի համապատասխան վկայագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով:
Մրցույթի արդյունքում Գեղարքունիքի մարզի թիմը 85 միավորով գրավել է երրորդ մրցանակային տեղը: Մարզի թիմին հանձնվել է գավաթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55