Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լճաշենում բացվել է հիմնանորոգված մարզադպրոցը

30.08.2017

Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական ,,Այո,, երիտասարդական հասարակական կազմակերպության տրամադրած միջոցների հաշվին։ Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է 14 խմբակ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է 150- 200 սան։ Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայնքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։ Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21