Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2017

Հարգելի հայրենակիցներ
Կրթությունը եւ գիտությունը հայ ժողովրդի համար միշտ էլ եղել են անգնահատելի արժեքներ, որոնց միջոցով ոչ միայն կարողացել ենք հետ չմնալ քաղաքակիրթ աշխարհից, այլ նաեւ հպարտանալ մեր ստեղծած հոգեւոր հսկայական ժառանգությամբ: Այժմ էլ մեր պետության ու ժողովրդի դավանած գլխավոր արժեքները մնում են կրթությունն ու գիտությունը, որոնց զարգացման մեջ ենք փնտրում մեր համազգային նպատակների իրագործման, հզոր ու լուսավոր Հայաստանի կերտման ճանապարհը:
Նոր ուսումնական տարին իր հետ բերել է նոր ծրագրեր, նոր սպասումներ ու աշխատանքային եռանդ: Այն առավել խորհրդավոր է հազարավոր այն մանուկների համար, ովքեր հաճախում են առաջին դասարան:Օրը հիշարժան է նաեւ այն մանկավարժների համար, ովքեր իրենց կյանքում անցկացնելու են առաջին դասը:
Հարգելի մանկավարժներ, աշակերտներ եւ ծնողներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ աշխատանքում եւ ուսումնառության մեջ, խաղաղ հայրենիք, քաջ առողջություն եւ հաջողություններով լի ուսումնական տարի:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55