Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

01.09.2017

Գեղարքունիքի մարզի 126 հանրակրթական դպրոցներում այսօր, սեպտեմբերի 1- ին, հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը: 2017-18 ուսումնական տարում մարզի դպրոցականների թիվը, ըստ նախնական կոմպլեկտավորման, 27 800 է, որից 3110-ը առաջին դասարանցիներն են:
Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մարզի հանրակրթական դպրոցների բակերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում գովասանագրեր են հանձնվել 2016-17 ուսումնական տարում իրենց գիտելիքներով աչքի ընկած 3885 ուսման գերազանցիկների: Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրակրթական հաստատություներում ազդարարվել է գիտելիքի, գրի, դպրության օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներով: ինչպես հաստատեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում, սովորողներին դասագրքերը բաշխվել են՝ ըստ դպրոցներից ներկայացված հայտերի: Դասագրքերով լիովին ապահովվել են նաև բոլոր առաջին դասարանցիները: Նոր ուսումնական տարին մեկնարկել է նաև մարզի 53 նախակրթարաններում, որտեղ այս տարի նախադպրոցական կրթություն կստանան 1600 երեխաներ: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու նպատակով   ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը եղել է Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամում: Հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա առաջին օրվա անցուդարձին մասնակից են եղել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր գործուղվել են Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39