Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքներ 12.05.2017
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է գարնանացանը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2017 թվականի մայիսի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է մոտ 10 հազար 524 հեկտար գարնանացան, որից 8 հազար հեկտարը կազմում են գարնանացան գարու, 400 հեկտար՝ գարնացան ցորենի ցանքերը: Մնացած տարածքներում ցանվել են այլ հացաբույսեր, ընդեղեն: Կատարվել է նաեւ 754 հեկտար կարտոֆիլի ցանք: Տնտեսությունները ստացել են պետության կողմից սուբսիդավորված 2832 տոննա ազոտական պարարտանյութ:

Գեղարքունիքի մարզում հանդիսավորությամբ նշվեց Մայիսյան հաղթանակների տոնը 09.05.2017
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին Գավառ քաղաքում ծաղկեպսակներ դրվեցին և ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, զինծառայողներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, դպրոցականներ և անհատ քաղաքացիներ: Տոնական միջոցառումների պատվավոր հյուրերն էին Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի վետերաններ, պատանի երկրապահներ: Ի նշանավորում Մայիսյան հաղթանակների եւ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտերում նահատակված հայ զինվորների՝ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի...

Կալավանում բացվեց փառքի հուշարձան նվիրված Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին 08.05.2017
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում բացվեց 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներ, Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ Անդրանիկ ՈՒրֆանյանի, Ռոբետ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի փառքի եւ անմահության հուշարձանը: Հուշարձանը պատրաստվել եւ տեղադրվել է Կալավանի գյուղապետ, ԵԿՄ ՙԿրասնի՚ ջոկատի անդամ Սամվել Ծատուրյանի նախաձեռնությամբ եւ Կալավանի գյուղապետարանի միջոցների հաշվին: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին և ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ ՙԿրասնի՚ ջոկատի անդամները, ՀՀ ԶՈւ զինծառայողներ, Արցախյան ազատամատի եւ Ճամբարակի ինքնապաշտպանական կռիվների մասնակից վետերաններ, հերոսների ծնողներն ու հարազատները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների..

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Մայիսյան Հաղթանակների տոնի առթիվ 06.05.2017
Հարգելի հայրենակիցներ: Արդեն ավելի քան 7 տասնամյակ Մայիսի 9-ը մեր պատմության մեջ ու հայ ժողովրդի սրտում մտել է որպես Մեծ հաղթանակի տոնի օր, խաղաղության պահպանման խորհրդանիշ, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս հայորդիների հիշատակի ոգեկոչման ավանդույթ:Այդ սրբազան Հաղթանակների սկիզբը մեր հերոս պապերն ու հայրերը դրեցին 1945 թվականի մայիսի 9-ին, Բեռլինում՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծնկի բերելով մեր ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող գերմանաֆաշիստական բանակին:Անմոռաց ու մեծագույն այդ սխրանքը հայ մարտիկները կրկնեցին 47 տարի անց՝ մեր հողի ու արյան մահացու թշնամուց ազատագրելով Շուշին եւ Արցախյան գոյամարտը բեկելով մեր օգտին: Պատմական այդ հաղթանակների շնորհիվ է միայն, որ մենք կարողացանք ի չիք դարձնել արտաքին սպառնալիքները եւ ապահովել մեր հողի խաղաղությունը, հայկական պետականության կերտման բնականոն ընթացքը...
,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի նախաձեռնած հայ երգի ամենամյա մրցույթ-փառատոնը հանրապետությունում անցկացվում է 2012 թվականից: Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են հավաստում, Գեղարքունիքի մարզի դպրոցականներն ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում այդ փառատոնին՝ գրանցելով ակնառու հաջողություններ: Փառատոնի հանրապետական փուլին այս տարի Գեղարքունիքի մարզից մասնակցել են 8-16 տարեկան ավելի քան 200 դպրոցական, ովքեր ներկայացրել են հանրակրթական, մանկական արվեստի և երաժշտական դպրոցները: Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում Գեղարքունիքի մարզից 7 մասնակիցներ իրենց լավագույն կատարումների համար հաղթող են ճանաչվել: Փառատոնի ,,Ժողովրդական երգ,, անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել Սարուխանի արվեստի դպրոցի սաներ 10 և 11- ամյա...

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ 03.05.2017
Գեղարքունիքի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ 25.04.2017թ թիվ 68-Ա որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ,,Սևան Ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Հանձնաժողովիառջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին..


