Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ Վարդենիս քաղաքում

20.09.2017

Սեպտեմբերի 20-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-րդ տարեդարձին:
Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզի ուժային կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների , կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հյուրեր, վարդենիսցիներ: Վերջիններս, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախ ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը նվիրաբերած վարդենիսցի քաջորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին, ապա Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Հանրապետական Մաղթանքի արարողությանը, որն անցկացվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ: Պետական այրերը այնուհետև ընդունեցին տոնական շքերթը. քաղաքի կենտրոնական փողոցով հանդիսավոր երթով անցան Վարդենիսի և հարակից համայնքների դպրոցականները և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի մարտիկները: Միջոցառման մասնակիցները օգտվեցին բանակային բացազատված դաշտային խոհանոցից, դիտեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության համապատասխան ստորաբաժանման ցուցադրական ելույթները, ինչպես նաև Վարդենիս քաղաքի ստեղծագործական կենտրոնների սաների քանդակագործական, գեղանկարչական, ձեռագործ և այլ բնույթի ստեղծագործական աշխատանքները՝ նվիրված ՀՀ Անկախության տարեդարձին: ,, ՀՀ Անկախությունը արժեվորվում է այնքանով, որքանով որ հայ ժողովուրդը դարեր շարունակ զուրկ է եղեկ պետականությունից: Մեր սերունդը երջանիկ է, քանի որ ձեռք է բերել անկախություն: Մենք այսօր հպարտ ենք, որ ունենք Հայոց Եռագույնը, ՀՀ Զինանշանը և պետական Օրհներգը: Սրանք անփոխարինելի արժեքներ են, որը մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել գալիք սերունդներին,,- իր շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Տոնակատարությունը եզրափակվեց հայկական էստրադայի աստղերի ներկայացրած համերգային ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59