Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին

25.09.2017

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանում կազմակերպված հատուկ ընդունելության ընթացքում մեծարվել է ՝ հունառոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ծնված ու հասակ առած մարզիկին ընդունել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, համայնքների ղեկավարներ, մարզասերներ: <<Հաճելի է գտնվել հարազատ մարզում, հանդիպել հարազատ դեմքերի, ընդունել ջերմ շնորհավորանքները: Հուսով եմ, որ Մարտունու մարզադպրոցը տարբեր մարզաձեւերում կտա նոր չեմպիոններ>>,-նշել է Մաքսիմ Մանուկյանը:
Ընդունելությունից հետո մարզպետ Կարեն Բոթոյանը, քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահում դիտել են կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հուշանվերներ են հանձնել Մաքսիմ Մանուկյանին:
Նույն օրը Մարտունի քաղաքում անցկացվել է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին եւ Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Հարություն Հարությունյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, Վրաստանի Հանրապետության Ախալքալակի, Զուգդիդիի, Թբիլիսիի, Քութաիսիի, Աջարիայի եւ Բաթումի բռնցքամարտի հավաքականները՝ շուրջ 121 մասնակիցներով: Թիմային հաշվարկով Մարտունու հավաքականը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, որին հաջորդել են Թբիլիսիի եւ Արցախի բռնցքամարտի հավաքականները: Մրցաշարում աչքի ընկած բռնցքամարտիկներին պարգեւատրել են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարին ներկա է գտնվել նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06