Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներն այցելել են հյուսիս- արևելյան զորամիավորումներ

12.09.2017

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը , իրենց իսկ նախաձեռնությամբ, երկու մարզերի թվով 12 քաղաքային համայնքների ղեկավարների հետ եղել են ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներից մեկում և այցելել առաջնագծի տարբեր հատվածներ։ Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզպետները և համայնքների ղեկավարներն առանձին-առանձին այցելել են տարբեր մարտական դիրքեր, ինչը թույլ է տվել լինել հնարավորինս շատ հենակետերում և ծանոթանալ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային և այլ պայմաններին։
Այցի ընթացքում երկու մարզպետներն էլ նշել են, որ պատրաստ են ավանդական դարձնել այս նախաձեռնությունը, քանզի, ըստ բանախոսների, այն ավելի սերտ է դարձնում տեղական իշխանություններ-բանակ կապը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մասնավորապես շեշտել է, որ թե որպես սահմանամերձ մարզի ղեկավար, թե որպես սահմանամերձ ու պատերազմ տեսած համայնքում ծնված մարդ, շատ է կարևորում համայնքների և մարտական հերթապահություն կրող զորամասերի միջև կապի առկայությունը, քանզի հակառակորդի հնարավոր սադրանքների դեպքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պարտավոր են կանգնել Հայրենիքի պաշտպանների կողքին։ Իր հերթին Կարապետ Գուլոյանն էլ նշեց, որ չնայած Կոտայքը չի համարվում սահմանամերձ մարզ, սակայն, որպես մարզպետ և որպես անհատ, ամեն պահ պատրաստ է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում կանգնել բանակի կողքին։
Շրջայցի ավարտին մարզպետներն ու համայնքների ղեկավարները բանակային կորպուսի հրամանատարների հետ կիսվել են իրենց տպավորություններով, նշելով, որ հաճելի է տեսնել անընդհատ կատարելագործվող առաջնագիծ ու մարտական բարձր ոգի ունեցող զինվորներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 11:33:51