Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում անցկացվել է բարբառների մարզային 7-րդ փառատոնը

16.09.2017

Արդեն 7 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում անցկացվում է <<Հայրենի եզերք>> խորագիրը կրող բարբառների մարզային մրցույթ –փառատոնը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի տեղեկացմամբ, հերթական փառատոնն անցկացվել է Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի շենքում: Փառատոնին մասնակցել են մրցույթի տարածքային փուլում հաղթած 33 լավագույն ասացողներ: <<Տարբեր տարիներին մեր մարզի ներկայացուցիչները մասնակցել են<<Երկնքից երեք խնձոր ընկավ...>> հեքիաթասացության հանրապետական փառատոնին և գրավել մրցանակային տեղեր: Փառատոնը նպատակ ունի՝ hայերենի տարբեր բարբառներով ու խոսվածքներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշները և խրախուսել հեքիաթասացությունն՝ իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց: 2017 թվականին ևս փառատոնն անցկացվեց երկու փուլով` տարածքային և մարզային: Տարածքային փուլին մասնակցեցին համայնքների բնակիչներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ: Նրանցից լավագույն 33-ը մասնակցեցին փառատոնի մարզային փուլին>>,- ներկայացրել է մշակույթի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:
Փառատոնի մեկնարկից առաջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի անունից Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրել է 2017 թվականի ընթացքում դպրոցականների շրջանում անցկացված մարզական ու մշակութային միջազգային տարբեր մրցույթ- փառատոններում մրցանակային տեղեր գրաված , մարզի տարբեր հանրակրթական դպրոցները ներկայացնող Սաթենիկ Սահակյանին, Ռազմիկ Աչիկյանին, Մարիաննա Բրսիկյանին, Էվելինա Առաքելյանին, Նորիկ Նազարյանին, Նարեկ Խանզադյանին, Նարեկ Գալեյանին , Մարի Դադոյանին, Մերի Դաշտոյանին, Հայկ Յազերյանին, Խաչիկ Գեւորգյանին, Լուսինե Չանդոյանին, Էրիկ Վարդանյանին, Անահիտ Աբրահամյանին եւ Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի պարի խմբին:
Պարգևատրման արարողությունից հետո փառատոնի մասնակիցները կազմկոմիտեին ներկայացրել են տարբեր բարբառներով համաշխարհային գանձարանից մեկ հեքիաթ կամ տարածքին բնորոշ պատմվածք: Բանահյուսական նյութերը ներկայացվել են Բայազետի, Արցախի, Ալաշկերտի, Մուշի, Լոռու, Շիրակի, Շամշադինի բարբառներով ու խոսվածքներով: Ժյուրին գլխավորել է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Արդյունքների ամփոփումից հետո հաղթողներ են ճանաչվել Կարմիգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Ջուլիետա Ջրաղացպանյանը, Մարտունու մանկական ստեղծագործական կենտրոնի սան Ռուդիկ Մելքոնյանը և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցից՝ Ֆրիդա Ավետիսյան, Ժորա Բունիաթյան, Հասմիկ Ղասաբյան եռյակը: Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվել են բուկլետներ՝ իրենց լուսանկարներով, հավաստագրեր և հուշանվերներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59