Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն 07.06.2016

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության մասնակից 13 քաղաքացիները դիմումներ ներկայացրին պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, աշխատանքի տեղավորման,աղքատության ընտանեկան նպաստների վերականգնման, կոմունալ- կենցաղային բնույթի խնդիրներով: Ներկայացված դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխաններ կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Մեկնարկել են  ավարտական քննությունները

Մեկնարկել են ավարտական քննությունները 06.06.2016

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ավարտական պետական եւ միասնական քննությունների օրերն ու կենտրոնները: Մարզում միասնական քննական կենտրոններ են ընտրվել Գավառի N3 եւ N 8 հիմնական դպրոցնները: Մարզի մյուս բոլոր հիմնական եւ միջնակարգ դպրոցներում հաստատվել է պետական ավարտական և ավարտական քննությունների ժամանակացույցը: Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հիմնական եւ միջնակարգ դպրոցներում արդեն մեկնարկել են ավարտական պետական քննությունները: Շրջանավարտները պետական քննություններ են հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Հունիսի 8-ին նրանք քննություն կհանձնեն նաև բնագիտություն, հունիսի 13-ին մաթեմատիկա, հունիսի 16-ին` հայոց պատմություն և հունիսի 22-ին` օտար լեզու առարկաներից: 9-րդ դասարանի քննական առարկաների համար սահմանվել են հետեւյալ օրերը՝ հայոց լեզուեւ գրականություն առարկաներից: Հունիսի 8-ին նրանք քննություն կհանձնեն նաև բնագիտություն, հունիսի 13-ին մաթեմատիկա, հունիսի 16-ին ...

Գավառի N 7 մանկապարտեզը հաղթեց  սպորտլանդիայի մարզային փուլում

Գավառի N 7 մանկապարտեզը հաղթեց սպորտլանդիայի մարզային փուլում 03.06.2016

Հունիսի 3-ին Մարտունու N 2 հիմնական դպրոցի մարզադալիճում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված,, Լավագույն նախադպրոցական հիմնարկ,, սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Մարտունի քաղաքի N4,, Սեւան քաղաքի ՙԳալիք՚, Գավառ քաղաքի N 7 եւ Ճամբարակ քաղաքի N 3 մսուր- մանկապարտեզների թիմերը: Սպորտլանդիայի 5 վարժությունների ընդհանուր արդյունքներով մրցանակային առաջին տեղը գրավեց Գավառի N 7 մանկապարտեզի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Սեւանի ՙԳալիք՚ մսուր- մանկապարտեզի թիմը , իսկ Մարտունու N 4 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված գավաթներով: 4-րդ տեղը գրաված Ճամբարակի N 3 մանկապարտեզի թիմը Մարտունու մարզադպրոցի կողմից պարգեւատրվեց գավաթով: Առաջին տեղ գրաված թիմը պարգեւատրվեց 150 հազար, երկրորդ տեղ գրաված թիմը՝ 130 , երրորդ տեղ գրաված...

100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվեցին Գավառի պատկերասրահում

100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվեցին Գավառի պատկերասրահում 02.06.2016

Գավառ քաղաքի պատկերասրահում բացվեց ,,100 դուռ,, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարները: Դռներ, որոնք դարերի պատմության հեռվից մարդկանց հնարավորություն են տվել իրենց միջոցով ներս մտնել ու աղոթք անել: ,,Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում և ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և Տեր- Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով և երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք,,- ներկայացրեց նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը: Նախաձեռնությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն երկամյա ծրագրի ծավալի և աշխատատարության հետևանքով այն չի հասցվել ցուցադրության ներկայացնել 2015 թվականի...

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2016

Հարգելի հայրենակիցներ: Ամեն մի երեխայի ծնունդ մեզ հրճվանք պատճառելու հետ մեկտեղ նաեւ պարտավորեցնում է՝ հոգալ նրանց խնամքի, կրթության, դաստիարակության եւ բարօրության մասին, անել հնարավորը, որպեսզի նրանք մեծանան առողջ, անհոգ, խաղաղ ու անվտանգ հայրենիքում, իրենց ծնողների կողքին, ընտանեկան սիրո ու ջերմության ներքո: Շնորհավորում եմ բոլորիս` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ մեր երեխաները հասակ առնեն միայն խաղաղ երկնքի տակ, ամուր ու շեն հայրենիքում, իրենց ծնողների, տատ ու պապերի բարեխնամ ձեռքերի մեջ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Տոնական միջոցառումներ փոքրիկների համար

Տոնական միջոցառումներ փոքրիկների համար 01.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գավառ քաղաքի և հարակից համայնքների նախադպրոցական հաստատությունների սաների և փոքրիկների համար Գավառ քաղաքի մանկական զբոսայգում կազմակերպվել է տոնական միջոցառում: Այն նախաձեռնել և իրականացրել են Գավառի քաղաքապետարանը և ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածային գրասենյակը` համատեղ ուժերով: Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով հանդես են եկել Գավառի և տարածաշրջանի համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի կատարողները: Միջոցառման ընթացքում փոքրիկ հանդիսատեսին զվարճացրել են սիրված մուլտֆիլմերի հերոսները, որոնք երգել են, պարել, ուրախացրել հանդիսատեսին ու լուսանկարվել նրանց հետ: Տոնական մթնոլորտում ,,Թամարա,, պաղպաղակի արտադրամասի տնօրինության կողմից փոքրիկներին բաժանվել են պաղպաղակներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տոնական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի մեծ թվով համայնքներում և նախադպրոցական հաստատություններում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-03 17:11:48