Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 537 կազմակերպություն 6890 մարդ, 244 միավոր տեխնիկա

20.10.2017

  Հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական 3-րդ շաբաթօրյակին Գեղարքունիքի մարզում կմանսակցեն 537 կազմակերպություն, 6890 մարդ, 244 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում նախատեսված է փակել 5 աղբավայր:Համապետական 3-րդ շաբաթօրյակի կազմակերպման եւ անցկացման նպատակով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների եւ հանձնաժողովի անդամների հետ՝ տալով համապատասխան հանձնարարականներ: Հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 21-ին լինելու են իրենց ամրացված համայքներում՝ համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով: Համաձայն հանձնարարականի՝ նախատեսվում է 2 աղբավայր փակել Վարդենիս քաղաքում, 2 աղբավայր՝ Ծովինար եւ 1 աղբավայր՝ Լուսակունք գյուղերում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հանգստյան գոտիներին մերձակա անտառային տարածքների, մայրուղիների ու մարզային նշանակության ճանապարհների եզրերի, պատմական հուշարձանների ու կազմակերպությունների շրջակայքում ու այլ հատվածներում առաջացած աղբակույտերի հեռացմանն ու ընդհանուր աղբավայր տեղափոխմանը:<<Համապետական շաբաթօրյակին մասնակցելու են բոլոր համայնքապետարանների, մարզային ենթակայության հիմնարկների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցները, մասնավոր ընկերություններ, հանրակրթական դպրոցների աշակերտները:Պետք է արվի հնարավորը, որպեսզի որոշ տեղերում առաջացած աղբակույտերը վերացվեն, տարածքներն առհասարակ մաքրվեն աղբից, փակվեն նախատեսված աղբավայրերը, իսկ համապետական շաբաթօրյակն անցկացվի արդյունավետ եւ նպատակային: Համապետական շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվելու է զանգվածային լրատվության միջոցներով>>,-նշեց Կարեն Հակոբյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55