Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտի տարածքի <<Մաքուր աղբյուր>> վայրից աղբակույտը հեռացված է ամբողջությամբ

21.10.2017

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում՝ <<Մաքուր աղբյուր>> վայրից համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքում ամբողջությամբ մաքրվել եւ հեռացվել է առաջացած աղբակույտը: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ <<Մաքուր աղբյուր>> անունը կրող աղբյուրը գտնվում է Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի եզրին: << Այստեղ հաճախակի կանգ են առնում ուղեւորները՝ ջուր խմելու կամ հաց ուտելու նպատակով: Արդյունքում էլ տարածքում առաջանում են աղբի մնացորդներ կամ աղբակույտեր, որոնք արդեն մեր համայնքապետարանի ուժերով մաքրում ենք մի քանի անգամ, սակայն որոշ ժամանակ անց նորից աղբի մնացորդներն առաջանում են մարդկանց անբարեհոգի, անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: <<Մաքուր աղբյուրը>> մեր բնակավայրից գտնվում է կիլոմետրեր հեռու, ուստի դժվար է օրվա բոլոր ժամերին հսկողություն սահմանել: Այն նաեւ <<աչքի առաջ>> է, որը նկատվում է անմիջապես: Կփորձենք ավելի շատ հսկել, որպեսզի նոր աղբակուտակումներ այդ վայրում ի հայտ չգան>>,-նշեց Վարդան Պողոսյանը: Համապետական 3-րդ շաբաթօրյակին Գեղհովիտում ներգրավվել են 150 մարդ, 3 միավոր տեխնիկա:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59