Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի բուժքույրերի հերթական համաժողովը

09.10.2017

 Գեղարքունիքի մարզպետարանի եւ <<ՀՀ բուժքույրերի միավորում>> հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց մարզի բուժքույրերի հերթական համաժողովը, որին մասնակցեցին մարզի հիվանդանոցային եւ առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունների 70 բուժքույրեր: Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, համաժողովում մարզի բուժքույրերին ներկայացվեց դասախոսություն՝<<Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը>> թեմայով:Դասախոսությունը կարդացին <<ՀՀ բուժքույրերի միավորում>> ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը եւ ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկան կենտրոն>> ՊՈԱԿ ներհիվանդանոցային վարակների վերահսկման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:<<Համագործակցությունը <<ՀՀ բուժքույրերի միավորում>>ՀԿ հետ հաստատվել է նախորդ տարում, եւ սա թվով 4-րդ բուժքույրական համաժողովն է, որոնց ընթացքում մարզի բուժքույրերը մասնագիտական գիտելիքներ են ստանում հանրապետության առաջնակարգ մասնագետների կողմից: Մինչեւ տարեվերջ ծրագրել ենք անցկացնել եւս մեկ համաժողով, որի թեմատիկան կորոշենք համատեղ քննարկումից հետո:Համաժողովի արդյունքում մարզի բուժքույրերը ձեռք են բերում նաեւ անհրաժեշտ որակավորում>>,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Համաժողովի ընթացքում մարզի բուժքույրերի մասնագիտական գիտելիքների ամրապնդման եւ որակավորման կազմակերպման համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին <<ՀՀ բուժքույրերի միավորում>> ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը , նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի փոխնախագահ Նաիրա Գեւորգյանը եւ ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկան կենտրոն>>ՊՈԱԿ ներհիվանդանոցային վարակների վերահսկման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59