Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել են Արփունքի, Արեգունու, Նորակերտի և Փամբակի բուժկետերը

17.10.2017

Ֆրանսիական <<Բժշկական օգնություն զարգացում>> կազմակերպության միջոցներով Գեղարքունիքի մարզում հիմնարոգվել է սահմանամերձ Արփունք, Նորակերտ, Արեգունի եւ Փամբակ համայնքների բուժկետերը: Շինարարական աշխատանքների ավարտը տեղում հոկտեմբերի 16-ին դիտարկել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և<<Բժշկական օգնություն և զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադան: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին և ավարտվել հոկտեմբերի 16-ի դրությամբ:Բոլոր բուժկետերի հիմնանորոգման համար ներդրվել է6 միլիոն 600 հազար դրամ: <<Յուրաքանչյուր բուժկետում հիմնանորոգվել է երկու սենյակ, Արփունքում ջրագիծ է անցկացվել, որոշ տեղերում կահավորում իրականացվել: Վերոնշյալ բուժկետերը բերվել են ժամանակակից ու բարեկարգ տեսքի: Միայն մտահոգիչ է անկանոն ջրամատակարարումը, ինչը, կարծում ենք, տեղի իշխանության ուժերերով կստանա իր լուծումը: Շինարարության որակը մենք բավարար ենք գնահատել:Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ կքննարկենք եւ կընդունենք եկող տարվա ծրագրերը, որից պարզ կլինի, թե որ համայնքների բուժկետերը կընդգրկվեն հիմնանորոգման ցանկում>>,-ներկայացրեց Ժան Պոլ Մասնադան: <<Փոքր բյուջեներով ֆրանսիական կողմը մեզ մոտ արդյունավետ խնդիր է լուծում՝ իր հնարավորությունների չափով օժանդակելով մեր մարզի առողջապահական ձեռնարկություններին: Մենք էլ պետք է հետամուտ լինենք, որպեսզի հիմնանորոգված բուժկետերում ապահովվի մշտական ջրամատակարարում, առանց որի անհնար է պատկերացնել բուժկետերի արդյունավետ գործունեությունը>>,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է <<Ֆավորիտ-Մ>>կազմակերպությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04