Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետի մամուլի ասուլիսը

10.10.2017

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի տարածքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով, ներկայացնելով մեկ տարվա ընթացքում մարզի տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացքը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը ամփոփ տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ ներկայացրեց առանցքային ոլորտների ինչպես նաև , ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի արդյունքների, ներդրումների և իրականացված աշխատանքների մասին:
Կարեն Բոթոյանը մասնավորապես նշեց, որ 2016թվականի հոկտեմբերից մինչեւ 2017թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մարզում միայն միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են շուրջ 8,3 մլրդ. դրամի ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել է մինչև 200 աշխատատեղ: Ընդհանուր առմամբ՝ ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 9 միլիարդ 092.3 մլն. դրամ, որը մեկ բնակչի հաշվով կազմում է 39.4 հազ․դրամ։ Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 138 հազ. 300 մարդ , որոնցից զբաղվածների թիվը՝ 127հազ 700 մարդ, այդ թվում՝ 55 հազ. գյուղացիական տնտեսություններ:
Գործազուրկների թիվը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է, ըստ մարզի զբաղվածության կենտրոններում գրանցվածների, 5821 մարդ, իսկ աշխատանք փնտրողների թիվը 6711 է:
Ըստ հաշվետվության՝ 2017-2018 ուսումնական տարում դպրոցականների թիվը մարզում փաստացի կազմում է 28447 աշակերտ: Մարզային ենթակայության դպրոցներում ձևավորվել է 1438 դասարան՝ 26956 աշակերտով, իսկ հատուկ դպրոցում՝ 6 դասարան՝ 40 աշակերտով: Ներառական կրթություն են իրականացնում 6 դպրոցներ՝ 123 աշակերտով: 2017 թվականին Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից 30-ում գործում են 46 մանկապարտեզ` 116 խմբով, ուր հաճախում են 3392 երեխա: Գեղարքունիքի մարզում գործում է 171 մշակութային օջախ: Մարզի 15 համայնքներում մշակութային օջախներ չկան: Հիմնանորոգված են 19 մշակութային կազմակերպությունների շենքեր, որոնցից 12-ը՝ մշակույթի տուն, 4 գրադարան և 3 գեղագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ: Կառուցվում է 2 նոր շենք, Լիճքում՝ մշակույթի տուն, Գավառում՝ թատրոնի շենք, որը շուտով կհանձնվի շահագործման, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է Սևանի մշակույթի տունը: Մարզի մարզադպրոցներում գործում է 155 խմբակ, ուր հաճախում են 1845 մարզիկներ, աշխատում՝ 79 մարզիչ-մանկավարժներ: 2017 թվականին 2016 թվականի համեմատ մարզադպրոց հաճախողների թվաքանակը ավելացել է 2,1 % -ով:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին, Կարեն Բոթոյանը նշեց, որ այստեղ 2016-2017 թվականներին իրականացվել են հետևյալ ծրագրերը. 2017թվականին գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների շահառուների կողմից վճարվել և մատչելի գներով ձեռք է բերվել՝ 27.75 տոննա գարնանացան ցորենի, 71.54 տոննա գարնանացան գարու, 0.9 տոննա հնդկացորենի, 0.31 տոննա առվույտի, 2 տոննա կորնգանի, 1.43 տոննա ոլոռի, 1.08 տոննա սիսեռի և 30 կգ եգիպտացորենի բարձրորակ սերմեր: Գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկը պետության աջակցությամբ ամբողջովին բավարարվել է: Պետական աջակցության ծրագրերով 2017թվականին մարզին հատկացվել և ներկրվել է ազոտական, ինչպես նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր: Ծրագրից օգտվել են մարզի 74 համայնքների շահառուներ: Հատկացվել է 928 հազ. 400լիտր դիզվառելիք: Աշխատանքներ են տարվում մարզում ինտենսիվ այգիներ հիմնելու, հակակարկտային ցանցեր և կաթիլային ոռոգում անցկացնելու վերաբերյալ: Արդեն Շորժա համայնքում 10 հա տարածքի վրա հիմնվել է կաթիլային ոռոգմամբ ծիրանի ինտենսիվ այգի, ևս 40 հա- ի հիմնումն ընթացքի մեջ է: 2017 սեպտեմբերի 8-ի դրությամբ մարզի շահառուների կողմից լիզինգային եղանակով ձեռք է բերվել 10 տրակտոր և 8 գյուղգործիքներ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների 2017թվականի բյուջեների ընդհանուր եկամուտների պլանային թիվը կազմել է 5 մլրդ. 902 մլն. 497 հազար 500 դրամ, որի դիմաց 01.10.2017թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 4մլրդ. 134 մլն 98 հազ. 200 դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95.6%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 70.0%: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի նկատմամբ կատարողականը կազմել է 103.9%, կամ բացարձակ թվերով ավել է կատարվել 153 921,5 հազ. դրամ: Ընդամենը պլանային եկամուտների մեջ դոտացիան կազմում է 4 մլրդ. 341 մլն. 615 հազ. 300 դրամ կամ 73.5%:
Անդրադառնալով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, մարզպետը նշեց, որ մարզի 91 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 9 ամսվա կտրվածով կազմում է 86.7%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 59.3%: Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կատարողականը ավել է կատարվել 13.8%-ով, կամ պլանային առաջադրանքը ավել է կատարվել 158 մլն 56 հազ. դրամով:
Ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը հավելեց նաև, որ համայնքային բյուջեների սեփական եկամտային մասը 10-ից 20%-ի չափով ավելացնելու վերաբերյալ հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, որի արդյունքում այս պահի դրությամբ 2017թ. սեփական եկամուտների ավել պլանավորումը 2016թ. նկատմամբ կազմում է 13.2% կամ 172 մլն. 399 հազ. 200 դրամ:
2017 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 359.6 մլն. դրամ: 2017 թվականին նախատեսված աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և մինչև տարեվերջ կիրականացվի 6.56 մլրդ. դրամի ներդրումներ, որից 2.95 մլրդ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին, իսկ 3.61 մլրդ. դրամը՝ այլ ծրագրերի հաշվին:
ՀՀ Գեղարքունիքի մարզում,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել և քարտեզագրվել է թվով 138 աղբավայրեր և աղբակույտեր, որից 29-ը ամրագրված է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: 2017թ. մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից փակվել է 88 աղբավայր և աղբակույտ: 2017թ. հուլիսի 1-ին անցկացվել է համամարզային շաբաթօրյակ: 2017թ. հուլիսի 29-ին մարզում անցկացվել է երկրորդ համապետական շաբաթօրյակը, որին մասնակցել է թվով 7000 մարդ, 212 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում փակվել է թվով 7 աղբավայր: Փակված աղբավայրերի թիվը կազմում է 95: Փակման ենթակա աղբավայրերն են 14-ը, մինչև տարեվերջ կփակվի եւս 7 աղբավայր:Միջոցներ են ձեռնարկվել տնտեսվարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի կնքման ուղղությամբ: 01.10.2017թ. դրությամբ կնքվել է 1725 պայմանագիր, իսկ 01.09.2017թ. դրությամբ արդեն ունենք 858 պայմանագիր, որն աճել է 842-ով կամ 101%-ով: Աղբահանության դրույքաչափեր է սահմանել թվով 60 համայնքում:
Ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը մանրակրկիտ ներկայացրեց նաև վերոնշյալ ոլորտներում առկա հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ իրականցվում են հստակ քայլեր: Գեղարքունիքի մարզպետը նշեց նաև, որ իր աշխատանքի առանցքային ուղղություններից եղել և շարունակում է մնալ փոքր բիզնեսին աջակցությունը, և հավելեց, որ շարունակելու է անձամբ այցելել մարզի նորաբաց արտադրամասեր ու հիմնադրված ընկերություններ և անելու է իր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն բան՝ մարզի տնտեսական վիճակը բարելավվելու ուղղությամբ:
Ներկայացված հաշվետվությունից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից առաջադրված հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48