Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին 07.04.2018

Ապրիլի 6-ին Գավառ քաղաքի Ա.Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների մինչեւ 14 տարեկանների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի մրցումներում հաղթողներ ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական , Վարդենիկ համայնքի Ա. Օհանյանի անվան N2 հիմնական, Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական , Ճամբարակի N1 հիմնական եւ Լճավանի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից , մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով: Հետաքրքիր եւ անզիջում պայքարում հաղթողճանաչվեց Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը, որը եւ մարզը կներկայացնի օլիմպիադայի ...

Գավառի  նորաբաց երիտասարդական կենտրոնում  երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր

Գավառի նորաբաց երիտասարդական կենտրոնում երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր 06.04.2018

Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառ քաղաքում այցելեց երիտասարդական բազմաֆունկցիոնալ նորաբաց կենտրոն, որտեղ հանդիպում ունեցավ Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ:Հանդիպմանը մասնակցում էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նախապես որոշված ընթացակարգով երիտասարդները հյուրերին ներկայացրեցին տարածաշրջանում բիզնես սկսելու իրենց գաղափարներն ու արդեն իսկ կազմված բիզնես նախագծերը: Ներկայացված ծրագրերի մի մասն արդեն մասնակցում են դրամաշնորհային տարբեր մրցույթների, իսկ մնացածը դեռևս գտնվում են ամբողջականացման փուլում: Ծրագրերն ու գաղափարները հիմնականում վերաբերում էին զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կենտրոնների ու ...

Գործնական օժանդակության օր՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում

Գործնական օժանդակության օր՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում 06.04.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ, աշխատանքային այցեր են կատարելու համայնքներ և տեղերում գործնական օժանդակություն են ցուցաբերելու համայնքային ղեկավարներին: ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին աշխատանքային խումբը այցելել է Գեղամասար համայնք: Խմբում են նաև ՏԿԶՆ Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը....

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 04.04.2018

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանաշանակ պետ Կարեն Զազյանին՝ մաղթելով նրան բեղուն աշխատանքային գործունեություն: Կարեն Բոթոյանը խոսեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման մասին, տվեց ցուցումներ և հանձնարարականներ՝ միասնական ուժերով նախապատրաստվելու միջոցառմանը: Մարզպետը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց  քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 03.04.2018

Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 26 քաղաքացիներ: Դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով դիմում ներկայացրեցին 18, աշխատանքի տեղավորման նպատակով՝ 2, բնակարանի և օժանդակ շինության վերանորոգման նպատակով՝ 2, ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավման , ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և անհրաժեշտ դեղորայք ձեռքբերելու նպատակով՝ 1-ական քաղաքացիներ: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, լրացուցիչ ուսումնասիրության ենթակա մի քանի դիմումներ հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

 Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան  Սուրբ  Զատկի տոնին նվիրված  արարողություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Սուրբ Զատկի տոնին նվիրված արարողություններ 01.04.2018

Մարտի 31-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով էլ սկսվեց զատկական տոնակատարությունը: Պատարագիչը Գնել քահանա Մարտիրոսյանն էր : Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատավորներ: Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը, որում մասնավորաբար ասվում է. <<Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:47:47