Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին

07.04.2018

Ապրիլի 6-ին Գավառ քաղաքի Ա.Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների մինչեւ 14 տարեկանների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի մրցումներում հաղթողներ ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական , Վարդենիկ համայնքի Ա. Օհանյանի անվան N2 հիմնական, Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական , Ճամբարակի N1 հիմնական եւ Լճավանի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից , մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով: Հետաքրքիր եւ անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը, որը եւ մարզը կներկայացնի օլիմպիադայի հանրապետական փուլում, հետեւյալ կազմով՝ Վարդան Սարգսյան , Տիգրան Գայրանյան , Մհեր Գայրանյան, Իռեն Մանուկյան: Մրցումների ավարտին մասնակից թիմերի բոլոր անդամները եւ մարզիչները Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից խրախուսվեցին հուշանվերներով, իսկ հաղթող թիմը՝ նաեւ գավաթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52