Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

04.04.2018

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանաշանակ պետ Կարեն Զազյանին՝ մաղթելով նրան բեղուն աշխատանքային գործունեություն:
Կարեն Բոթոյանը խոսեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման մասին, տվեց ցուցումներ և հանձնարարականներ՝ միասնական ուժերով նախապատրաստվելու միջոցառմանը: Մարզպետը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններին՝ շաբաթօրյակը մարզում արդյունավետ անցկացնելու համար:  Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը անդրադարձավ նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին: Հանձնարարվեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսական վարչությանը՝ լինել համայնքներում, վեր հանել գարնանացանի հետ կապված խնդիրները և հնարավորինս աջակցել գյուղացիական տնտեսություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59