Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

03.04.2018

Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 26 քաղաքացիներ: Դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով դիմում ներկայացրեցին 18, աշխատանքի տեղավորման նպատակով՝ 2, բնակարանի և օժանդակ շինության վերանորոգման նպատակով՝ 2, ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավման , ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և անհրաժեշտ դեղորայք ձեռքբերելու նպատակով՝ 1-ական քաղաքացիներ: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, լրացուցիչ ուսումնասիրության ենթակա մի քանի դիմումներ հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11