Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գործնական օժանդակության օր՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում

06.04.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ, աշխատանքային այցեր են կատարելու համայնքներ և տեղերում գործնական օժանդակություն են ցուցաբերելու համայնքային ղեկավարներին:
ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին աշխատանքային խումբը այցելել է Գեղամասար համայնք: Խմբում են նաև ՏԿԶՆ Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը, գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչությունից Գևորգ Հարությունյանը և Գևորգ Թովմասյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը և տեղական ինքնակառավարման և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Գեղամասար համայնքի Սոթք կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են խոշորացված համայնքի ղեկավարը, բոլոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչները: Քննարկվել են համայնքներին վերաբերող բազմաթիվ հարցեր. համայնքային եկամուտներ և բյուջեներ, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակների և աշխատավարձի չափ, համայնքային հողեր, սուբվենցիաների տրամադրում: Հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերին պետական գերատեսչությունների ներկայացուցիչները տվել են հստակ պատասխաններ, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:

 Աղբյուրը՝ http://mtad.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55