Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի  մարզում կիրականացվի ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը

Գեղարքունիքի մարզում կիրականացվի ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը 27.04.2018

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց մարզի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպումը նախաձեռնել Էր ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական կազմակերպությունը: Նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզային համակարգող Լիաննա Մակվեցյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական կազմակերպությունը մարզի տարածքում գործող վեց ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ նախատեսում է մարզում իրականացնել ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը, որը նպատակ ունի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների...

Հարգանքի տուրք՝  Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին 24.04.2018

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում հազարավոր մարդիկ ծաղկեդրումով, մոմավառությամբ ու աղոթքով հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ.-ին իրականացված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Մասնավորապես, Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, քաղաքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա ...

  Սպորտլանդիայի հանրապետական փուլին կմասնակցեն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմերը

Սպորտլանդիայի հանրապետական փուլին կմասնակցեն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմերը 18.04.2018

2018 թվականի փետրվար -ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվել են > մարզական միջոցառման ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերի մրցումները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներով` սպորտլանդիայի ներդպրոցական փուլին մասնակցել են 1-3 դասարանների 7221 և 4-7-րդ դասարանների 8660 աշակերտներ: Տարածքային փուլում հաղթող ճանաչված և 1-ին, 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը մասնակցել են մրցումների մարզային փուլին: Այն անցկացվել է 2018 թվականի ապրիլի 10-ին և 17-ին՝ Գավառ քաղաքի Հովհ. Թումանյանի անված թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ 10 հոգուց բաղկացած թիմերն իրենց ...

    Զինվորի աճյունը ամփոփվել է  հայրենի գյուղում

Զինվորի աճյունը ամփոփվել է հայրենի գյուղում 18.04.2018

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն ապրիլի 18-ին վերջին հրաժեշտն է տվել Արցախի Պաշտպանության բանակի զինվոր, մարտական հերթապահության ժամանակ զոհված Ալեք Նվերի Կարապետյանին: Ապրիլի 17-ին Ալեք Կարապետյանին վերջին հրաժեշտն են տվել եւ նրա ծնողներին ու հարազատներին ցավակցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային կառույցների ղեկավարներ, Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, Մադինայի եւ շրջակա համայնքների բնակիչներ, մարտական եւ դպրոցական ընկերներ, ուսուցիչներ: Հոգեհանգստյան կարգ է կատարվել Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից: Ալեք Կարապետյանը հուղարկավորվել է Մադինա գյուղի գերեզմանատանը, զինվորական կարգով: Արցախի Հանրապետության նախագահ...

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ 17.04.2018

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքերին մասնակցում էին > հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը և կազմակերպության անդամները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետեր և աշխատակիցներ, մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներառական կրթություն ունեցող ...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.04.2018

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, օգնականներն ու խորհրդականները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի մարզային հանձնաժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 14-ի շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին, ըստ տարածաշրջանների և համայնքների քննարկվեցին իրականացված աշխատանքները: Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ցուցաբերած պատասխանատվության համար և իր գոհունակությունն հայտնեց՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: << Ես կարծում եմ, որ մեկ շաբաթօրյակով չպետք է սահմանափակենք սանմաքրման և բարեկարգման ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:47:47