Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.04.2018

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, օգնականներն ու խորհրդականները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:
Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի մարզային հանձնաժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 14-ի շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին, ըստ տարածաշրջանների և համայնքների քննարկվեցին իրականացված աշխատանքները: Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ցուցաբերած պատասխանատվության համար և իր գոհունակությունն հայտնեց՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: << Ես կարծում եմ, որ մեկ շաբաթօրյակով չպետք է սահմանափակենք սանմաքրման և բարեկարգման աշխատանքները մարզի տարածքներում և նախատեսված վայրերում, աշխատանքները պետք է շարունակական դարձնենք , զուգահեռաբար իրականացնելով նաև կանաչապատման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ>>- իր խոսքում նշեց մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատանքային բնույթի այլ խնդիրների, քննարկվեցին սոցիալ-տնտեսական, կրթական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ ոլորտներում իրականացվող մի շարք ծրագրեր և անելիքներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ -տնտեսական զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության վարչությունների, քարտուղարության և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերին՝ 2017 թվականի երկրորդ կիսամյակում ստորաբաժանման աշխատանքները և 2018 թվականի մարտի 30-ին մարզում ցուցադրական շտաբային մարզումները լավագույնս կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06