Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինվորի աճյունը ամփոփվել է հայրենի գյուղում

18.04.2018

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն ապրիլի 18-ին վերջին հրաժեշտն է տվել Արցախի Պաշտպանության բանակի զինվոր, մարտական հերթապահության ժամանակ զոհված Ալեք Նվերի Կարապետյանին: Ապրիլի 17-ին Ալեք Կարապետյանին վերջին հրաժեշտն են տվել եւ նրա ծնողներին ու հարազատներին ցավակցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային կառույցների ղեկավարներ, Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, Մադինայի եւ շրջակա համայնքների բնակիչներ, մարտական եւ դպրոցական ընկերներ, ուսուցիչներ:
Հոգեհանգստյան կարգ է կատարվել Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից: Ալեք Կարապետյանը հուղարկավորվել է Մադինա գյուղի գերեզմանատանը, զինվորական կարգով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ալեք Կարապետյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայության համար>> մեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59