Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սպորտլանդիայի հանրապետական փուլին կմասնակցեն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմերը

18.04.2018

2018 թվականի փետրվար -ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվել են <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերի մրցումները:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներով` սպորտլանդիայի ներդպրոցական փուլին մասնակցել են 1-3 դասարանների 7221 և 4-7-րդ դասարանների 8660 աշակերտներ: Տարածքային փուլում հաղթող ճանաչված և 1-ին, 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը մասնակցել են մրցումների մարզային փուլին: Այն անցկացվել է 2018 թվականի ապրիլի 10-ին և 17-ին՝ Գավառ քաղաքի Հովհ. Թումանյանի անված թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ 10 հոգուց բաղկացած թիմերն իրենց ուժերն են փորձել 5 մրցաձևերում: 1-3 դասարանների աշակերտների միջև կայացած պայքարում հաղթող է ճանաչվել և առաջին տեղը գրավել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, երկրորդ տեղը՝ Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ և երրորդ տեղը՝ Մարտունու Մ. Մելիք Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող մրցումներում առաջին տեղը գրավել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ , երկրորդ տեղը՝ Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական և երրորդ տեղը՝ Վաղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմը:
Սպորտլանդիայի տարածքային և մարզային փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և գավաթներով:
Մարզային փուլում հաղթող ճանաչված Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը ներկայացնող երկու թիմերը մայիսի 9-11-ը և 16-18-ը Գյումրիում և Վանաձորում կմասնակցեն սպորտլանդիայի հանրապետական փուլի մրցումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55