Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

17.04.2018

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքերին մասնակցում էին <<Լիարժեք կյանք>> հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը և կազմակերպության անդամները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետեր և աշխատակիցներ, մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներառական կրթություն ունեցող հանրակրթական դպրոցների տնօրեններ և սոցիալական մանկավարժեր, բուժհիմնարկների ղեկավարներ:
<<Խոսենք նույն լեզվով>> իրազեկման հանդիպման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետները և <<Լիարժեք կյանք>> ՀԿ-ի ներկայացուցիչը հանդես եկան <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքների>>, <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին պաշտպանության և սոցիալական ներառման մասին>> ՀՀ օրենքի նախագծի, << Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրի>>, <<Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված՝ ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման հայեցակարգի>>, <<Առողջական և սոցիալական բաղադրիչների>>, <<Հաշմանդամության ոլորտում իրականացվող ծառայությունների և դրանց մատուցման գործընթացի մասին>> թեմաների շուրջ զեկուցումներով: Հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին ներկայացված թեմաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03