Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին

24.04.2018

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում հազարավոր մարդիկ ծաղկեդրումով, մոմավառությամբ ու աղոթքով հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ.-ին իրականացված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Մասնավորապես, Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, քաղաքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, պատանի երկրապահներ, բազմաթիվ քաղաքացիներ: Այնուհետև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Հիշատակի նմանօրինակ արարողություններ անցկացվեցին նաև մարզի այլ համայնքներում:
Վարդենիսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում տեղադրվեց և օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող նորաբաց հուշաքարը, որը կատարվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի: Բարեխոսության կարգին ու մոմավառությանը մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների, կրթական եւ առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10