Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Սուրբ Զատկի տոնին նվիրված արարողություններ 01.04.2018
Մարտի 31-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով էլ սկսվեց զատկական տոնակատարությունը: Պատարագիչը Գնել քահանա Մարտիրոսյանն էր : Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատավորներ: Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը, որում մասնավորաբար ասվում է. <<Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի...

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում 31.03.2018
Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Գեղամասար և Վարդենիս խոշորացված համայնքներում աշխատանքային այց կատարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ ՀՀ ՏԿ եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Շողակաթ համայնքում նախարարի մասնակցությամբ քննարկվեցին տեղական բյուջեի 2017 թվականի կատարողական արդյունքները, պետության կողմից սուբվենցիոն կարգով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները համայնքի կազմ մտնող բնակավայրերում: Առաջնահերթ համարվեց Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը: Քննարկվեց նաև համայնքի բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հեռանկարային զարգացման ծրագրերի ներդրման շուրջ արվեցին մի շարք առաջարկություններ: Գեղամասար համայնքում ունեցած քննարկման ընթացքում առաջնահերթ համարվեց համայնքի կազմ մտած 9 բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգումը: Քննարկվեց նաև համայնքի բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակը...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցան ցուցադրական շտաբային մարզումներ 31.03.2018
Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին ցուցադրական շտաբային մարզումներ: Մարզումների անցկացման պլանը հետապնդում էր երկու նպատակ. առաջինը կատարելագործել համապատասխան ղեկավար մարմինների և կառավարման կետի աշխատանքային խմբերի համագործակցության մակարդակը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին հաղորդել տեսական գիտելիքներ և փորձ՝ շտաբային մարզումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ: Մինչ ցուցադրական մարզումների մեկնարկը՝ ներկաներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ, մարզումների ղեկավար Կարեն Բոթոյանը: Անցկացվող շտաբային ցուցադրական մարզումներին մասնակցում էին ավելի քան 70 պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր հետևեցին մարզումների ողջ ընթացքին: ,,Աշխատանքային խմբերի ղեկավարները տիրապետում էին իրենց գործառույթներին, համապատասխան բացվածքներով կատարեցին համապատասխան վերլուծություններ և ներկայացրին Հանրապետության ընտրանուն, որը կոչվում էր զորահավաքային ...

Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Գարիկ Բադալյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց 29.03.2018
Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Բադալյանին՝ երկարամյա ու անբասիր աշխատանքի համար՝ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով եւ հուշամեդալով պարգեւատրելով նրան: Իր հերթին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ Գարիկ Բադալյանն իր գործին նվիրված ու գիտակ անձնավորություն է, ում աշխատանքը տարիներ շարունակ բարձր է գնահատվել նախարարությունում: Եվ այդ գնահատականը եղավ ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւը՝ նախարարի ՙՈսկե հուշամեդալը՚,

Գեղարքունիքի մարզի տնտեսություններին տրամադրվում է պետության կողմից սուբսիդավորված սերմացուներ 28.03.2018
Գեղարքունիքի մարզի համանքների տնտեսություններին արդեն բաշխվում է պետության կողմից սուբսիդավորված ցորենի, գարու, կորնգանի, ոլոռի, սիսեռի, հնդկացորենի, եգիպտացորենի եւ առվույտի սերմացուները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի համայնքների տնտեսություններից սուբսիդավորված սերմացուներ ստանալու համար ներկայացվել է 63 տոննա գարնանացան ցորենի, 202 տոննա գարնանացան գարու, 3,4 տոննա հնդկացորենի, 4 տոննա ոլոռի, 1,5 տոննա սիսեռի, 1,5 տոննա եգիպտացորենի, 3,5 տոննա առվույտի եւ 40,4 տոննա կորնգանի բարձրորակ սերմացու:ՙԱրդեն բաշխվել է սերմացուների առաջին խմբաքանակները տնտեսություններին Նորատուս, Վարդաձոր, Գավառ, Կարճաղբյուր, Նորակերտ, Զովաբեր, Ծաղկաշեն համայնքներում: Բաշխվել է 4 տոննա գարնանացան ցորենի, 26,3 տոննա գարնանացան գարու եւ 1,2 տոննա կորնգանի սերմացու: Գարնանացան ցորենի սերմացուն տնտեսություններին վաճառվում է՝ կիլոգրամը 150, գարին՝ 130

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում 27.03.2018
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ մարզի ղեկավարը քննարկեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, սեփական եկամուտների հավաքագրմանը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Ճամբարակ քաղաքի և նրա կազմում ընդգրկված բնակավայրերի զարգացման հեռանկարային ծրագրերի ներդրման մասին: Մարզպետ Կարեն Բոթոյանը քաղաքապետարանում կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 55 քաղաքացիների: Սոցիալ-տնտեսական , կոմունալ-կենցաղային, բնակարանների հիմնանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման, պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու և անձնական բնույթի այլ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին 15 քաղաքացիներ: Դիմումների զգալի մասին Կարեն Բոթոյանը պատասխան տվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխաններ կտրվեն ...


