Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ քարտուղարության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ

18.06.2018

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ: Քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանը ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները, փաստաթղթաշրջանառության, նամակների և քաղաքացիների ընդունելության, վարչատնտեսական և մի շարք այլ կարևոր ուղղություններում տարվող աշխատանքը և ծագած խնդիրները: Մանրամասնորեն ծանոթանալով ստորաբաժանման հիմնական անելիքներին՝ մարզպետն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց, ստացված ամեն մի գրություն կամ նամակ՝ ոչինչ չթողնելով անհետևանք:
,,Ձեր ոլորտը չափազանց ծանրաբեռնված է, բավականին աշխատատար: Այդուհանդերձ, պետք է արվի հնարավորը, որպեսզի մենք հասանելի լինենք բոլորին, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կարողանանք պատասխանել նրանց՝ մեր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում: Ձեզ հորդորում եմ՝ քաղաքացիների հանդեպ լինել հոգատար ու համբերատար, ձեր մասնագիտական փորձով մեղմել նրանց դժգոհությունները և ուղորդել հարցի լուծման ճիշտ հասցեներով,,-հանձնարարեց Իշխան Սաղաթելյանը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները և ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում պայմանավորված են օրենսդրական դաշտում առաջացած որոշ հակասություններով: Խնդիրներ կան գրեթե բոլոր ուղղություններում՝ շինարարական մրցույթների կազմակերպումից, համայնքների քաղաքաշիական ոլորտի վերահսկողությունից, կադաստրային հաշվառումներ իրականացնելուց մինչև պետական և միջպետական նշանակության ճանապարհների նորոգման , ներմարզային երթուղիների սպասարկման կազմակերպում ու վերահսկում :
,,Օրենսդրական հարցերի կարգավորման շուրջ առաջարկում եմ պատրաստել փաթեթ, որում ընդգրկված հարցերը կներկայացնենք կառավարության ուշադրությանը: Մենք չենք կարող պասիվ լինել, ուստի ձեզ հորդորում եմ՝ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և պատշաճ վերահսկողություն,,,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Մարզպետը մեծապես կարևորեց նաև համայնքներում ընթացող սուբվենցիոն, ինչպես նաև պետբյուջեի միջոցներով իրականացվող մյուս ծրագրերը ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելը, հորդորեց՝ լինել խիստ հետևողական և ուշադրություն դարձնել հայտարված մրցույթների թափանցիկության ապահովման, ընթացող շինարարությունների որակի վերահսկողության և հրատապ լուծում պահանջող մնացած հարցերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10