Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարան - Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա

20.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը: Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը:Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը:
,,Պատրաստ եմ լիարժեք համագործակցության, ձեր կողմից իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ: Կարվի նաև հնարավորը, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող Դրախտիկի միջնակարգ դպրոցը բերվի բարեկարգ տեսքի: Դպրոցի նորոգման ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն դառնալու է սոցիալ-տնտեսական ծրագրերի բաղկացուցիչ մասը, որն իրականացվում է ,,Դրախտի  գյուղ,, հասարակական կազմակերպության կողմից,,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06