Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում

22.06.2018

Հունիսի 21-ին Ճամբարակ համայնքի, նրա վարչական տարածքների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, աղբահանության կազմակերպումը, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում իրատեսական ծրագրերի կազմումը և ներկայացումը, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացումը:
Մարզպետը հստակ ուղերձ փոխանցեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներին, շեշտելով, որ եղած գյուղտեխնիկան պետք է օգտագործվի իրենց բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների կարիքների համար: <<Մեզ դժգոհություններ են հասել այն մասին, որ պետական միջոցներով ձեզ տրված գյուղտեխնիկան ծառայում է ձեր անձնական նպատակներին: Հորդորում եմ գյուղտեխնիկան ծառայեցնել նախևառաջ բնակչության կարիքների համար: Այս հարցում մենք լինելու ենք ուշադիր և հետողական>>- շեշտեց մարզպետը:
Մարզի ղեկավարը ընդունեց նաև արծվաշենցիներին, ովքեր նրան խնդրեցին ՀՀ կառավարություն ներկայացնել իրենց խնդրանքը՝ բնակարանային պայմանները բարելավելու մասին: ,,Մենք 1992 թվականի օգոստոսից թողել ենք մեր ողջ ունեցվածքը և բնակվել Ճամբարակ քաղաքի խարխլված, փլման վտանգի տակ գտնվող բնակարաններում: Կառավարությունն անցած տարիների ընթացքում որոշակի փոխհատուցում տվել է, սակայն դա անբավարար է, ուստի խնդրում ենք բավարար օժանդակություն,,,- ներկայացրին արծվաշենցիները:
Մարզպետն առաջարկեց արծվաշենցիներին՝ խնդիրների վերաբերյալ կազմել իրատեսական մի փափեթ, որն էլ ինքը կներկայացնի ՀՀ կառավարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55