Նորություններ

Քարվաճառում կանգնեցվել է հիշատակի խաչքար 19.03.2018
ԵԿՄ վարչության Գավառի տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ մարտի 18-ին Քարվաճառում տեղի է ունեցել Քարվաճառի մարտերում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն հավերժացնող խաչքարի բացման արարողություն: Նորաբաց խաչքարը օրհնվել է Գեղարքունյաց դասի և Արցախի N զորամասերի գնդերեցների կողմից, խոնարհվել են ծաղիկներ, տեղի է ունեցել հիշատակի ցերեկույթ: Տեղադրված խաչքարը հավերժացնելու է Գավառի տարածաշրջանից Քարվաճառի մարտերում քաջաբար զոհված կամավորներ՝ Սերյոժա Հրանտի Ավետիսյանի, Գագիկ Վահրամի Գալստյանի, Վարդան Վասիլի Գասպարյանի, Արսեն...

Քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված հարցեր 19.03.2018
Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին մարզի առողջապահական բոլոր հաստատությունների տնօրենները եւ օպերատորները: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Առողջապահական գերակա ծրագրերից մեկի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ծրագիրը մանրամասնորեն ներկայացրին ՀՀ առողջապահության նախարարարության...

Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր 15.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահին 13.03.2018
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելեցին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը: Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հանդիպմանը մասնակցում էր նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ 07.03.2018
Հարգարժան մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր: Դուք ամենօրյա քնքշությամբ ու հմայքով եք լցնում մեր շրջապատը: Ձեզանով է շեն ու կանգուն մեր հայրենիքը: Ձեր դաստիարակություն շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք հայրենիքի սահմաններն ամուր պահող զինվորներ: Դուք ամենայն նվիրումով հոգսերի բեռ եք կրում ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ ի շահ մեր հայրենիքի զորացման, համազգային նպատակների իրականացման, խաղաղ ու լուսավոր ապագայի: Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում ծաղկառատ ու արեւոտ գարուններ, ընտանեկան ջերմություն, ամենայն սեր ու բարիք: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Քաղաքացիների ընդունելություն 06.03.2018
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 63 քաղաքացիներից 48-ը դիմում էին ներկայացրել ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, 6 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, 2 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ բնակարանի կոմունալ խնդիրների կարգավորման, մնացած քաղաքացիները՝ անձնական բնույթի հարցերով: Դիմումների մի մասի պահանջը տեղում բավարարվեց: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում հաշվառված մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: