Նորություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով: «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Մարտունի համայնքներում:

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 04.09.2024
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը մարզպետի աշատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը։ Քաղաքացիները դիմեցին աշխատանքային և առողջապահական բնույթի հարցերով, բազմաբնակարան շենքի բակում առկա խնդրի կարգավորման, սոցիալ-կենցաղային դժվարությունների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Դիմումատուների մի մասի հարցումներին տեղում տրվեց բավարար պատասխան, մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ 04.09.2024
«ՆԳՆ փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ. գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մասնագիտական օրվա առթիվ: Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը, կյանքեր է փրկում: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Ձեզանից յուրաքանչյուրը բարձր է պահում և՛ ՆԳՆ համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է մեր ժողովրդի կողմից: Փրկարար լինելն առաքելություն է, և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով՝ հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները․․․

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի զարգացման ծրագրերին առնչվող ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում նկատելի է զարգացման ու առաջընթացի կայուն դինամիկա։ Ավելին, առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքաբվորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։ Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետակական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Քննարկվեցին Մարտունի համայնքի Ծովասար և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների գույքի ձեռքբերման մրցույթների հայտարարման, դպրոցների բուժկետերի շենքային պայմանների բարելավման, սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև արոտների և խոտհարքերի նպատակային օգտագործման, աղբահանության պայմանագրերի կնքման, 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, հանքօգտագործման ոլորտում օրինականության ապահովման հետ կապված հարցերի մասին։․․․

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 03.09.2024
Տեղեկացվում է , որ շարժական մամոգրաֆն արդեն Վարդենիս քաղաքում է: Սեպտեմբերի 2-ից այն կգործի Վարդենիսի հիվանդանոցի տարածքում և 45-68 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք կարող են այցելել իրենց տարածաքային պոլկլինիկա կամ բուժամբուլատորիա՝ հերթագրվելու համար: Սկրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը կիրականացվի անվճար։ Մամոգրաֆը ըստ գրաֆիկի շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Քաղաք և նրան հարակից բնակավայրեր Մամոգրաֆի տեղակայման ժամանակացույց․․․