Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը  Մարտունու տարածաշրջանի համայնքներում  ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին և հիմնախնդիրներին

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու տարածաշրջանի համայնքներում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին և հիմնախնդիրներին 16.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Լիճք համայնքում: Մարզպետը զրույց ունեցավ համայնքի բնակիչների և մանկավարժական կոլեկտիվի հետ , այցելեց միջնակարգ դպրոց, նորակառույց մանկապարտեզ և մշակույթի տուն: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ պետական միջոցների հաշվին կառուցված մանկապարտեզը և մշակույթի տունը շուտով կհանձնվեն շահագործման: Այստեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կատարվել են ճանապարհաշինական և խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: «Եկող տարի Լիճքի հանքային ջրերի գործարանի վերակառուցման ու բացման արդյունքում համայնքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-հավաստեց համայնքի ղեկավարը: Լիճքում առաջ քաշվեցին միջնակարգ դպրոցի գույքի, գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման, լուսավորության ցանցի կառուցման խնդիրները: «Հարյուրավոր ընտանիքներ ձեռնարկել են բնակարանների կառուցումներ, սակայն շինարարության համար ավազ չեն կարողանում ձեռք բերել...

    Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու հիվանդանոցի  և ծննդատան պայմաններին

Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու հիվանդանոցի և ծննդատան պայմաններին 16.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում: Մարզպետը շրջայց կատարեց հիվանդասենյակներում, զրուցեց բուժում ստացողների և բուժանձնակազմի հետ: ԲԿ տնօրենի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ «Այս տարի Մարտունու ԲԿ-ն ընդունել և բուժել է մոտ 3000 հիվանդի, կատարվել է շուրջ 310 վիրահատություն: Գլոբալ բյուջեն կազմել է 438 միլիոն դրամ: 67 միլիոն դրամը ստացվել է վճարովի ծառայություններից»: Գնել Սանոսյանը Մարտունու դիտարկեց այն տարածքը, որտեղ եկող տարվանից պետական ներդրումների հաշվին կմեկնարկի արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը: Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը Մարտունու ծննդատանն էր: Վերջին երեք օրերին այստեղ գրանցվել է 24 ծնունդ, ինչն, ըստ տնօրենի, աննախադեպ ցուցանիշ է: «Ուրախալի է, որ նորածինների մայրերը ոչ թե առաջին, այլ երկրորդ, նույնիսկ երրորդ ու չորրորդ երեխաներն են ունենում, ինչն արդեն խոսում է բազմածնության նկատվող տենդենցի մասին»,-ներկայացրեց ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը...

Գեղարքունիքի  մարզպետն այցելեց Գավառի տարածաշրջանի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի տարածաշրջանի համայնքներ 15.11.2018

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն համայնքներ: Գանձակ համայնքում մարզպետին ներկայացվեցին 2018 թվականի ընթացքում պետական կամ տեղական բյուջեների միջոցներով իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերը: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, տարվա ընթացքում Գանձակում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ մի շարք ոլորտներում:Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է գյուղի մի թաղամասի ոռոգման ջրանցքը, պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակը Ծաղկաշենին կապող կամուրջը, կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, իսկ տեղական միջոցներով կառուցվել է երկու հուշաղբյուր, գյուղի մուտքը, տեղադրվել է երեք կանգառ, ընդլայնվել է լուսավորվածության ցանցը, որն աշխատում է վերականգնվող էլեկտրաէներգիայի հաշվին: Մասնավոր ներդրումների հաշվին հիմնվում է ջերմոցային տնտեսություն, որը կապահովի մի քանի աշխատատեղ: Որպես գյուղի համար առաջնահերթ...

Հաջորդ տարի  կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության  նոր հուշագիր

Հաջորդ տարի կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության նոր հուշագիր 15.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում ավարտվեց Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության IRAPA հարթակի կողմից կազմակերպված սեմինարը: Հանդիպման մասնակիցները ամփոփեցին երկօրյա քննարկման արդյունքները, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեցին տուրիզմի ոլորտում 2019-2021թթ իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերի շուրջ, երկկողմ արդյունավետ համարելով նման հագեցած օրակարգով և նպատակային քննարկումները: «Ես՝ Իզերի դեպարտամենտի և մեր աշխատանքային խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետին, նման ընդունելության համար: Նման վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել մեր համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և հատկապես մեր հայ գործընկերներին նման պայմաններում բովանդակային քննարկում կազմակերպելու...

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը 14.11.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց սեմինար, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Իզերի դեպարտամենտալ խորհրդի, Գրենոբլ-Սևան, Ռոման-Վարդենիս, Վիեն-Գորիս հայկական և ֆրանսիական քույր քաղաքների, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգողներ, Գեղարքունիքի մարզում նշված համագործակցության ծրագրի համակարգող, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Ողջունելով ներկաներին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր աշխատանքները կընթանան մեծ ակտիվությամբ և կողմերը կարձանագրեն մեծ պատրաստակամություն և նորանոր նախաձեռնություններ...

Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև համագործակցությունը կշարունակվի

Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև համագործակցությունը կշարունակվի 13.11.2018

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության պահպանման և ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային և «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության և Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է նոր ու հետագա համագործակցության: «Նկատելի աշխատանք է մեր մարզում իրականացվել անցած տարիների ընթացքում, ինչի արդյունքում երկու կողմերի միջև ձևավորվել են ոչ միայն գործընկերային, այլ նաև՝ բարեկամական հարաբերություններ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 16:46:44