Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Գավառի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ 02.11.2018
Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գավառ քաղաքի և տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Ծանոթանալով համայնքների ղեկավարների հետ՝ մարզպետը նշեց, որ ինքը պատրաստակամ է նոր ոճով, նոր տրամաբանությամբ և նոր պահանջներին համահունչ աշխատել բոլորի հետ, օգնել, աջակցել համայնքային ամենատարբեր խնդիրների լուծմանը, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրվի համայնքային կյանքում: « Դուք ինքներդ պետք է վերանայեք ձեր աշխատանքները և դրանք կազմակերպեք նորովի,որպեսզի զերծ մնաք նախկինում թույլ տրված բացթողումներից ու սխալներից: Վերանայեք համայնքապետարանների ուռճացված հաստիքները և հավաքագրված միջոցները ուղղեք համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Կարծում եմ, որ համայնքի ղեկավարը հարգանք վայելող անձ է, և հիմա ամենալավ ժամանակն է, որ ձեր կատարած աշխատանքներով ավելի մեծացնեք ձեր կշիռը հանրության աչքում»,- նշեց Գնել Սանոսյանը...

Գեղարքունիքի մարզում իր գործունեությունը կսկսկի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը 01.11.2018
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանին: Կենտրոնի տնօրենը Գեղարքունիքի մարզպետին փոխանցեց Գեղարքունիքի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության ծավալման ծրագրի մասին՝ միաժամանակ կարևորելով ծրագրի իրականացման դերը մարզի կրթական ու տնտեսական կյանքում: «Գյումրիի տեղեկատվական տեխնոլագիաների կենտրոնի ստեղծումը տվել է տեսանելի արդյունքներ. Ստեղծվում են նոր աշխատատատեղեր, ի հայտ են գալիս նոր ներդրողներ, պատանի կամ երիտասարդ տարիքի մարդիկ ակտիվորեն ներգրավվում են մեր կրթական ծրագրերում: Բավականին ակտիվ կապ է ստեղծվել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Այդ հաջողությունները մենք ուզում ենք տարածել մարզերում, և մեր ծրագրային առաջնահերթություններից մեկն էլ Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է: Որոշակի ֆինանսական միջոցներ արդեն...

Գնել Սանոսյանն այցելեց Գավառի մանկատուն 01.11.2018
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այց կատարեց Գավառի մանկատուն: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց մանկատան սենյակներում և տարածքում, ծանոթացավ մանկատան սաների առօրյային և կենցաղային պայմաններին, արվեստի և արհեստի խմբակների գործունեությանը, զրուցեց դաստիարակների և սաների հետ: Գնել Սանոսյանն իր խոսքում նշեց, որ տարբեր առիթներով հաճախակի այցեր կկատարի մանկատուն և իր ուշադրության կենտրոնում կպահի այստեղ ի հայտ եկող խնդիրները:

Գեղարքունիքում նախապատրաստվում են ճանապարհների ձմեռային սպասարկմանը 31.10.2018
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների սպասարկումներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց հետ քննարակելով ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների հետ կապված իրավիճակն ու խնդիրները: Կազմակերպությունների ղեկավարները մարզպետին ներկայացրին ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, նյութական ու տեխնիկական հնարավորությունները, հավաստելով, որ հիմնականում պատրաստ են ձմեռային սպասարկումը բավարար չափով իրականացնելուն: «Ճանապարհների ձմեռային սպասարկմանը մենք պետք է լիարժեք կազմ ու պատրաստ լինենք, որպեսզի անակնկալի չգանք և ճանապարհների խցանումների, դժբախտ պատահարների և դժգոհությունների տեղիք չտանք: Պետք է առավել ուշադրություն սևեռել այն ճանապարհների անցանելիության ապահովման վրա, որտեղ մշտապես...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Սևանի տարածաշրջանում 30.10.2018
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Քաղաքապետարանի շենքում մարզպետը ճանաչողական հանդիպում ունեցավ Սևան քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս հակիրճ ներկայացրին իրենց համայնքներում կատարված աշխատանքները և առկա հիմնախնդիրները: Գնել Սանոսյանը բարձրացված խնդիրների լուծման հարցում ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկությունները: Մարզպետն իր հանդիպման երկրորդ, կարևորագույն առիթը համարեց Սևանի տարածաշրջանի համայնքներում տեղական բյուջեների հավաքագրման հետ կապված հարցի քննարկումը: «Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հարկավոր է բարձրացնել հնարավորինս սեղմ ժամկետում, մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, քանի որ առջևում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որին հաջորդում է տարվա ավարտը: Եկամուտների արդյունավետ հավաքագրման համար հարկավոր է ցուցաբերել ամենայն պատասխանատվություն և լինել շատ հետևողական...

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որոնց իրականացման հարցում անմասն չէ նաև Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամուտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար: Այստեղ կարևորվում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների ...