Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանում անցկացվեց ծանրամարտի պատանեկան մարզային առաջնություն

19.03.2019

Մարտի 16-ին Սևանի՝ Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2002-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնություն, որը միտված էր անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, բնակչության առողջության ամրապնդմանը, ինչպես նաև մարզի հավաքական թիմի համալրմանը: Առաջնությանը ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Առաջնությանը մասնակցում էին Սևանի, Հայրավանքի, Լճափի, Մարտունու և Վերին Գետաշենի ծանրորդները՝ թվով 45 մարզիկ: Այն Անցկացվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, մեկ փուլով: Մրցավարական հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Սարգսյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիճում պայքար: Մարզիկները և մարզիչները գոհ մնացին ցուցաբերած արդյունքներից:
25 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Արման Կնյազյանը, Լճափ, 30 կգ քաշային կարգում՝ Խաչիկ Թադևոսյանը, Հայրավանք, 34 կգ քաշային կարգում՝ Արսեն Անդրիկյանը, Սևան, 38 կգ քաշային կարգում՝ Խորեն Հարությունյանը, Լճափ, 42 կգ քաշային կարգում՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Սևան, 46 կգ քաշային կարգում՝ Վոլոդյա Շահինյանը,Մարտունի, 49 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գրիգորյանը,Սևան, 55 կգ քաշային կարգում՝ Գարիկ Ղազարյանը, Սևան, 59 կգ քաշային կարգում՝ Ալինա Սուքիասյանը,Սևան, 61 կգ քաշային կարգում՝ Տիգրան Հունանյանը,Սևան, 67 կգ քաշային կարգում՝ Ալեքս Հակոբյանը. Մարտունի, 73 կգ քաշային կարգում՝ Լևոն Օհանյանը,Սևան, 73 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Շահինյանը, Սևանցի: Սևանի մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը առաջնության մասնակից միակ աղջիկ ծանրորդն Էր: Ըստ Սինկլերի աղյուսակի՝ 277,7 միավորով առաջնության բացարձակ հաղթող ճանաչվեց 67 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքս Հակոբյանը՝ երկամարտի 200 կգ արդյունքով:
Առաջնության բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով և հուշամեդալներով, իսկ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն արծաթե մեդալակիր Արամ Անդրիկյանի կողմից սահմանված մրցանակները բաժին հասան Ալինա Սուքիասյանին և Ալեքս Հակոբյանին:
Մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի ՀՀ առաջնություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55